Մենյու
image/svg+xml Արարատ Շիրակ Լոռի Տավուշ Արագածոտն Կոտայք Գեղարքունիք Արմավիր Վայոց Ձոր Սյունիք

Գործարար ծրագրեր


Օգտագործված անիվների վերամշակում

Ծրագրով նախատեսվում է ստեղծել անվադողերի վերամշակման արտադրամաս, որը կնպաստի շրջակա միջավայրի մաքրմանը ռետինե և ռեզինե թափոններից:

Ներկայումս կազմակերպություննը հումք է մատակարարում ռետինե սալիկների և սպորտային հատակների արտադրությամբ զբաղվող ընկերություններին, իսկ ծրագրի իրականացման արդյունքում վերամշակելու է օգտագործված անվադողեր և ռետինե թափոններ, քանի որ հումքի պակասի պատճառով ներկայումս այն ներկրվում է արտասահմանից:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 10-15 աշխատատեղ:

Արտադրանքն իրացվելու է ներքին շուկայում, և, համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, նաև Վրաստանում:

Ծրագրի արժեքը կազմում է 18.606.580 ՀՀ դրամ, հետգնման ժամկետը՝ 3 տարի:

Կոնտակտային տվյալներ՝ 

Ա. Մանուկյան, Ա. Սաֆարյան

Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Վայք

հեռ՝ +374 94 55 81 88


Հիբլոիտ (մաիասեռ) իկրայի արտադրություն

Ծրագրով նախատեսվում է ընդլայնել ՀՀ Արարատի մարզի Լանջազատ համայնքի վարչական տարածքում տեղակայված ձկնաբուծարանը և ինկուբացիոն արտադրամասը:  Արտադրական ցիկլի տևողությունը մոտավորապես երկու տարի է: 1-ին տարում նախատեսվում է իրականացնել մայրական կազմի` մայրերի և որձերի նախապատրաստում, իսկ 2-րդ տարում՝ պատրաստի որձերի ստացում` իկրայի բեղմնավորման համար:

Ներկայումս ունի 2 աշխատատեղ, ծրագրի իրականացման արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի 6-ի:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումային գումարի չափը կազմում է 8 մլն ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

Հովսեփ Հովսեփյան

Հեռ. +37498-53-21-31, +37491-53-21-31


Պահածոների արտադրության ընդլայնում

Ծրագրով  նախատեսվում է ընդլայնել «Իշխան» ՍՊԸ-ի պահածոների արտադրությունը: «Իշխան» ՍՊԸ-ն  գործում է 1995 թվականից, սակայն իր գործունեությունը սկսել է 1990 թվականից, որպես արտադրական կոոպերատիվ: Ընկերությունը գործունեությունը ծավալում է Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Ընկերությունն արտադրում է մուրաբաներ, ջեմեր, կոմպոտներ, օշարակներ,  խտանյութեր, մարինադներ, թթուներ, բանջարեղենի պահածոներ: «Իշխան» ՍՊԸ-ի արատադրանքների հիմնական բնորոշիչներն են «բնական» լինելը և ընտանեկան բաղադրատոմսով պատրաստման տեխնոլոգիան: Արտադրության ամբողջ ծավալը արտադրվում է «փոքր կաթսային» մեթոդով՝ այսինքն փոքր խմբաքանակով, որի դեպքում առավելագույնս պահպանվում են պահածոների ավանդական բաղադրատոմսով նախատեսված բարձր որակական հատկությունները: Ընկերության արտադրանքը վաճառվում է ՌԴ-ում, Ուկրաինայում, Եվրասիական միության երկրներում:

Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է իրականացնել որոշ շինարարական աշխատանքներ, ընդլայնել  արտադրության ծավալները և դուրս գալ նոր շուկաներ:

Ներկայումս ընկերությունում աշխատում է 32 մարդ, ծրարգրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 39 նոր աշխատատեղ:

Ծրագրի իրագործման  համար անհրաժեշտ ներդրումային գումարի չափը կազմում է 4,190,000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ` 

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին

հեռ.՝ +374 232 3 51 61

էլ-փոստ՝  aragatsotn.tsragrer@mta.gov.am


Գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալման կենտրոնների հիմնում

Ծրագրով նախատեսվում է հիմնել  գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալման կենտրոններ Արագածոտնի մարզի  Աշտարակ, Ապարան, Թալին համայնքներում: Կենտրոնները հագեցած լինելով ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով  ծառայություններ կմատուցեն մարզի գյուղացիական տնտեսություններին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկան և սարքավորումները:

Ծրագրի իրականացման արդյունքում կբացվի շուրջ 150 աշխատատեղ:

Ծրագիրը համար անհրաժեշտ գումարը կամում է  1,978,051,550 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ` 

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին

 հեռ.՝ +374 232 3 51 61

էլ-փոստ՝  agatsotn.tsragrer@mta.gov.am


Թանգարանային համտեսի սրահի կառուցում

Ծրագիրը նախատեսում է զբոսաշրջության զարգացման նպատակով՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի շենքի տանիքում կառուցել գինու համտեսի սրահ “MUSEUM WINE” անվանումով, որը նշված թանգարանի համար օրենքով թույլատրելի է: Այն գործելու է որպես ՊՈԱԿ: Թանգարանը տարեկան ունենում է 1400 այցելու, իսկ ծրագրի իրականացման դեպքում նախատեսվում է, որ կավելանա այցելուների թիվը, նաև համտեսի սրահում թանգարանի այցելուներին կառաջարկվի վայոցձորյան գինիների, չրերի, կոմպոտների, քաղցրեղենի, պանիրների, բուսական թեյերի լայն տեսականի: Ծրագրի իրականացման շրջանակներում կստեղծվի «Եղեգնաձոր» գինու բրենդ, որն այցելուները կկարողանան համտեսել միայն թանգարանի համտեսի սրահում:

Աշխատողների թվաքանակը այս պահին 11 մարդ է (թանգարանում), ծրագրի իրականացումից հետո այդ  թիվը նախատեսվում է հասցնել 14-ի:

Ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է, որ Եղեգնաձոր համայնքում կավելանա զբոսաշրջիկների թիվը, որն էլ կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 23,897,000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին 

Հեռ․՝ +374281 2 44 38 

էլ-փոստ՝ vayotsdzor.tsragrer@mta.gov.am


«Print Art» գովազդային գործակալության ընդլայնում

«Print Art»- գովազդային գործակալություն, տեղեկատվական կենտրոնը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, որը զբաղվում է շենքերի ինտերիերի, էքստերիերի, այգիների դիզայնով, տարբերանշանների, այցեքարտերի, բուկլետների, պիտակների, գովազդային պաստառների դիզայնով և տպագրությամբ: Կազմակերպությունը արդեն աշխատում է 3 տարի՝ 90% հզորությամբ: Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 7 մարդ:

Կազմակերպությունն ունի նաև «Ինֆո+» ամսագիր, որտեղ հաճախորդները տեղադրում են իրենց խանութ սրահների ակցիաների, ապրանքների, ծառայությունների, բնակարանների առք ու վաճառքի և այլ ապրանքների մասին հայտարարություններ: Ամսագիրը Վայոց Ձորում տարածվում է անվճար:

Ըստ ծրագրի, նախատեսվում է Եղեգնաձոր քաղաքում ստեղծել նոր մասնաճյուղ, որի համար պահանջվում է 19,000,000 ՀՀ դրամ, որից սեփական ներդրման չափը կազմում է 5,000,000 դրամ:

 Կոնտակտային տվյալներ՝ 

Արամ Կարապետյան

Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր

հեռ․՝ +37493 31 57 77


Արևային ջերմատան կառուցում

Ծրագրով նախատեսվում է կառուցել արևային ջերմատուն, որը թույլ կտա  ամբողջ տարվա ընթացքում ստանալ էկոլոգիապես մաքուր արտադրանք և կայուն եկամուտ: Ներդրումային ծրագրով նախատեսված ջերմատունը կառուցվելու է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ստեղծելով «Գրին Հաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն էլ զբաղվելու է թարմ կանաչեղենի արտադրությամբ և վաճառքով: Նախատեսվում է աճեցնել 3-4 տեսակի կանաչեղեն՝ ռեհան,թարխուն, նանա  և ռուկոլա, որոնք մեծ պահանջարկ ունեն Ռուսաստանի Դաշնությունում:  Աճեցվող բերքի մոտ 90% կազմակերպությունը նախատեսում է արտահանել ՌԴ, մասնավորապես՝ Մոսկվա, ինչպես նաև արդեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Կրասնոյարսկ և Նովոսիբիրսկ քաղաքներ:

Ծրագրի հաջող իրականացման դեպքում նախատեսվում է ապահովել տարեկան 4-4,5 միլիոն ՀՀ դրամ համախառն շահույթ, որի արդյունքում  կստեղծվի մոտ 10 աշխատատեղ:

Ներդրումային ծրագրի իրականացման համար պահանջվող գումարը կազմում է 19,688,600 ՀՀ դրամ, որից սեփական ներդրումը կազմում է 2,200,000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

Ծրագրի հեղինակ՝ Ռոբերտ Ռուբենյան

հեռ․՝ +37494 54 43 04 , +7913 596 26 62

էլ-փոստ՝  vagr.r@mail.ru


Տոհմային այծաբուծության ստեղծման և այծի կաթի արտադրություն

Ներդրումային ծրագրի հիմնական նպատակը հանրապետությունում տոհմային այծաբուծության ստեղծումն ու զարգացումն է, ինչպես նաև այծի կաթի արտադրության ավելացումն ու ֆերմերային տնտեսություններին տոհմային մատղաշով ապահովումը: Նախատեսվում է գործող ձեռնարկության ընդլայնում` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ, Գլաձոր համայնքի՝ Վերնաշեն բնակավայրում:

Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է համագործակցություն «ԱՐԻԴ» այծաբուծական կենտրոնի հետ: Կենտրոնը այծաբուծության զարգացման ծրագրի այն բաղադրիչն է, որն անմիջականորեն իրականացնում և  համակարգում է ծրագրային աշխատանքները ֆերմերների հետ: Կենտրոնը եզակի է տարածաշրջանում, որն իր գործունեությունը սկսել է Գյուղատնտեսության նախարարության անմիջական աջակցությամբ: Ներկայումս կենտրոնում բուծվող մաքրացեղ այծերը 2000թ. ԱՄՆ-ից ներկրված 30 գլուխ /10 նոխազ, 20 այծամայր/ բարձրկաթնատու ամերիկյան սելեկցիայի 4 ցեղերի` ալպյան, զանենյան, նուբյան և թոգենբուրգյան սերունդներն են:

Ներդրումային ծրագրի իրականացման համար պահանջվող ընդհանուր գումարը 47,337,000 ՀՀ դրամ է:

Կոնտակտային տվյալներ՝

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին 

 Հեռ․՝ +374281 2 44 38

էլ-փոստ՝ vayotsdzor.tsragrer@mta.gov.am


Հայկական ավանդական գինեգործության և գինու տուրիզմի զարգացում

Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսվում է Վայոց Ձորի մարզում՝ հայկական ավանդական գինեգործական մշակույթի վերականգնման և զարգացման համար, Աղավնաձոր գյուղում ստեղծել գինու մշակույթի կենտրոն: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական ուղղություններով` գինեդարանի հիմնում, գինու համտեսի սրահի ստեղծում, գինու ներգնա և ներքին տուրիզմի զարգացում, ազգային ավանդական խոհանոցի և գինու համադրության ներկայացում, ուսումնական, գիտական և մշակութային կենտրոնի կազմավորում:

Ծրագրի սկզբին նախատեսվում է ստեղծել 10, իսկ ավարտին` 25 աշխատատեղ: Ըստ ծրագրի տարեկան եկամուտը  կազմելու է 60 000 ԱՄՆ դոլար:

Ծրագրի արժեքը 230,000 ԱՄՆ դոլար է, որից սեփական ներդրումները կազմում են 30,000 ԱՄՆ դոլար (շենք, շինություն, տարածք):

Նախագծի հետգնման ժամկետը 3 տարի 4 ամիս է:

Կոնտակտային տվյալներ՝

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին 

 Հեռ․՝ +374281 2 44 38

էլ-փոստ՝ vayotsdzor.tsragrer@mta.gov.am


Խաղողի մամլվածքի վերամշակման տեխնոլոգիայի կատարելագործում և զանգվածից սերմերի անջատման ու բուսական յուղի ստացում

Ծրագիրը նախատեսում է՝ ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքում ստեղծել նոր ձեռնարկություն, որը հնարավորություն կտա գինեգործության մնացորդ խաղողի մամլվածքից՝ նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով, ստանալ խաղողի սերմերի բուսական յուղ: Ներդրումային ծրագրով մշակված տեխնոլոգիայի, և դրա հիման վրա նախագծված խաղողի մամլվածքի վերամշակման հոսքագծի շահագործման արդյունքում գոյացած սերմերից տարեկան 66 տոննա բուսական յուղի արտադրության ծավալով ձեռնարկության հիմնումն՝ ըստ ծրագրում կատարված հաշվարկների, կապահովի 46,293,300 ՀՀ դրամ մաքուր եկամուտ և արդեն գործունեության 3-րդ տարում կփակի կապիտալ ներդրումների հետ կապված բոլոր պարտքերը:

Ներդրումների հետգնման ժամկետը հաշվարկված է 1,5 տարի:

Ծրագրի մեկնարկին նախատեսվում է ստեղծել 7 աշխատատեղ, իսկ իրագործման համար` ըստ նախահաշվի, պահանջվում է՝

1-ին տարբերակ- 142,544,000 ՀՀ դրամ

2-րդ տարբերակ- 145,959,000 ՀՀ դրամ

Կոնտակտային տվյալներ՝

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին 

 Հեռ․՝ +374281 2 44 38

էլ-փոստ՝ vayotsdzor.tsragrer@mta.gov.am



  •  



Միացեք մեզ
facebook twitter Youtube
location

ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

phone

(+374)  11 526918

Job time

Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից-ուրբաթ, 9:00-18:00

e-mail

info@regions4growth.am

ներդրումային ծրագրերի հարթակ Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2019