Մենյու
image/svg+xml Արարատ Շիրակ Լոռի Տավուշ Արագածոտն Կոտայք Գեղարքունիք Արմավիր Վայոց Ձոր Սյունիք

Գործարար ծրագրեր


Զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնում

Ծրագիրը  նախատեսվում է իրականացնել ՀՀ Արմավիրի մարզում:  Ըստ ծրագրի ստեղծվելու է կենտրոն, որը  կզբաղվի Արմավիրի մարզի զբոսաշրջային գրավչությունների բացահայտմամբ, քարտեզագրմամբ, նոր երթուղիների մշակմամբ: Կենտրոնը կունենա հնարավորություն կազմակերպելու սեմինար-քննարկումներ զբոսաշրջության տարբեր տեսակների համար: Այն սկզբնական շրջանում կզբաղվի ներքին տուրիզմի զարգացմամբ մարզում, այնուհետև մարզից` այլ մարզեր, մարզից` Արցախ ուղղությամբ: Կենտրոնը կհամախմբի զբոսաշրջային ոլորտի բոլոր շահառուներին՝ հյուրանոցներ/հյուրատներ, զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպություններ, տուր-օպերատորներ, սննդի վերամշակման գործարաններ, արտադրամասեր, սննդի օբյեկտներ, գինու գործարաններ, համտեսի կենտրոններ, խաղողի և պտղատու այգիների սեփականատերեր, տարբեր ծառայություններ մատուցող ՓՄՁ-ներ, ՀԿ-ներ, պատմամշակութային հաստատություններ, եկեղեցիներ, արհեստանոցներ, ավանդական գյուղական ընտանիքներ և այլն:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 6-7 աշխատատեղ:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումային գումարի չափը կազմում  է 20.0 մլն ՀՀ դրամ :

Կոնտակտային տվյալներ`

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին

հեռ.՝+374 93 18 35 40

էլ-փոստ՝ armavir.tsragrer@mta.gov.am


Թղթե թափոնների վերամշակման արտադրամասի  գործարկում

Ծրագրով  նախատեսվում է Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքում գործարկել թղթե թափոնների վերամշակման արտադրամաս: Թղթե թափոնների վերամշակման արդյունքում կարտադրվեն թղթե բաժակներ, որոնք նախատեսված են ջերմատներում և բաց գրունտում սածիլների աճեցման համար: Արտադրանքը երկրում նորարարարական է, հեշտացնում է գյուղատնտեսական աշխատանքները, ունի բնապահպանական և սանիտարահիգիենիկ նշանակություն:

Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 10 աշխատատեղ:

Ծրագրի իրականացման համար սեփականատիրոջ կողմից ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ շուրջ 40 մլն դրամ ընդհանուր արժեքով, իսկ հետագա աշխատանքների կազմակերպան համար պահանջվող ֆինանսական ներդրումների չափը կազմում է 5 մլն ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

«Խաչատուր Սարգսյան» Ա/Ձ

Սեփականատեր` Խաչատուր Սարգսյան 

հեռ․՝ +374 94 81 10 22


Գինեգործական արտադրամասի հիմնում

Ծրագիրը  նախատեսվում է իրականացնել Արմավիրի մարզի  Մրգաշատ համայնքում: Ծրագրի շրջանակներում իրականացվելու է խաղողի տարբեր տեսակներից գինու արտադրություն: Ծրագրով նախատեսվում է կառուցել պահեստ և գինու գինեգործական  մասի  արտադրական տարածք, ինչպես նաև ձեռք բերել անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ:

Ծրագրի արդյունքում կստեղծվի 5 սեզոնային և 3 մշտական աշխատեղ:

Ծրագրի իրականացման համար պահանջվող ներդրումային գումարը կազմում է 252.3  մլն ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ `

Գրիգոր Ալեքսանյան

հեռ.՝   +374 91 40 19 77


Հանգստի գոտու կառուցապատում

Ծրագրով նախատեսվում է կառուցապատել Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող մասնավոր սեփականություն հանդիսացող հանգստյան գոտին: Նշյալ   հանգստյան գոտում արդեն կատարված են 20մլն. ՀՀ դրամի կառուցապատման աշխատանքներ՝ կառուցվել են հարմարավետ տաղավարներ, երկաթյա կամուրջներ, տնկվել են ծառեր: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 2 քարաշեն քոթեջային հյուրատուն, լողավազան, հացատուն: Հանգստի գոտին հարմար կլինի նաև ձմեռային հանգստի համար,  քանի որ տեղանքը նպաստավոր է դահուկային ուղու կառուցման համար:

Ներկայումս հանգստյան գոտում աշխատում է 3 մարդ, ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 13 նոր աշխատատեղ:

Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ ներդրումային գումարի չափը  կազմում է  35.0 մլն  ՀՀ դրամ

Կոնտակտային տվյալներ`

«Պարգև Ոսկանյան» ՍՊԸ տնօրեն `  Արսեն Ոսկանյան   

հեռ.՝ +374 77 40 51 61


Ձկնորսական զբոսաշրջության զարգացում

Ծրագրով նախատեսվում է զարգացնել ձկնորսական զբոսաշրջությունն Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։  Ըստ ծրագրի աճեցվելու են ձկնատեսակներ վայրի լճում և ձկնորսները վճարովի հիմունքներով զբաղվելու են ձկնորսությամբ, ինչպես նաև հնարավորություն են ունենալու ինքնուրույն կամ խոհարարների աջակցությամբ պատրաստելու ձկնային ուտեստներ: Նախատեսվում է ապահովել հանգստի համար բոլոր հարմարությունները՝ բացառությամբ գիշերակացի։ Ըստ ծրագրի 10,000մ2 տարածքում՝ որից 5000մ2 բնական ջրավազան է և 5000մ2 հողատարածք, նախատեսվում է իրականացնել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, կառուցել 2 հարկանի շինություն՝ խոհանոց, պահեստ, դիտակետ և անվտանգության համար նախատեսված հանգստի սենյակ։ Հարակից տարածքներում, ջրավազանների մոտ նախատեսվում է կառուցել արևապաշտպան ծածկով կառույց՝ ձուկ որսալու համար նախատեսված հարմարություններով:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 10-30 աշխատատեղ:

Ծրագրի իրագործման  համար անհրաժեշտ ներդրումային գումարի չափը կազմում է 70.0 — 100.0 մլն ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

Կոնստանտին Գրիգորյան 

Հեռ.՝  +374 91 00 32 22 (viber, whatsapp), +374 94 44 44 85

էլ-փոստ՝  grigfood@yahoo.com

 

 

 


Գյուղտեխնիկայի սպասարկման կենտրոնի հիմնում

Ծրագրով նախատեսվում է ՀՀ Արմավիրի մարզի որևէ համայնքում հիմնել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման կենտրոն, որը ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով համապատասխան ծառայություններ կմատուցի ինչպես տվյալ համայնքի, այնպես էլ հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել տարածք, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 19 աշխատատեղ:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումային գումարի չափը կազմում է 199 642 000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

ՀՀ Արմավիրի մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և   վերլուծության բաժին

 Հեռ.՝ 0237 6-37-16, 5-08-08,   +374 237 2 06 40

էլ-փոստ՝  armavir.tsragrer@mta.gov.am


Մառանային գինու արտադրության հիմնում

Ծրագրով նախատեսվում է հիմնել փոքրածավալ մառանային գինու արտադրություն Արմավիրի մարզի  Էջմիածին քաղաքում: Ըստ ծրագրի պետք է արտադրվեն կարմիր և սպիտակ անապակ գինիներ: Արտադրությունը կազմակերպելու համար կա վարձակալված տարածք և նախատեսվում է արտադրության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները ձեռք բերել ԵՄ-ից:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 2-5 աշխատատեղ:

Արտադրությունը կազմակերպելու համար անհրաժեշտ ներդրումային գումարի չափը կազմում է 8 000 000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

Արթուր Այվազյան    

հեռ․՝ +374 95 05 21 10


Թռչնաֆաբրիկայի վերագործարկում

Ծրագրով նախատեսվում է վերագործարկել Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Մյասնիկյան համայնքում գտնվող Բաղրամյանի թռչնաֆաբրիկան: Թռչնաֆաբրիկան  պատկանում է «Գժուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վերջինիս պատկանող 10 հեկտար տարածքի վրա առկա են թռչնաբուծարանի համար նախատեսված 11717.2 քմ  մակերեսով շենք-շինություններ՝ 5 հատ թռչնանոց ՝ որից 3-ը վանդակային և 2 հատակային, մորթի արտադրամաս, կերախոհանոց:

Ծրագրի արդյունքում կստեղծվի 70-90 աշխատատեղ:

Ծրագրի իրագործման համար պահանջվող գումարը կազմում է 150-180 մլն. ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ

Տնօրեն ` Վարդանյան Մարիա

հեռ. ՝ +374 93 37 11 87


«Մեր Հայաթ հացարան» զբոսաշրջային հյուրընկալության կենտրոնի ընդլայնում

Ծրագրով նախատեսվում է ընդլայնել Արմավիր քաղաքում գործող «Մեր Հայաթ հացարան» կազմակերպության գործունեությունը: Կազմակերպությունը գործում է 2013 թվականից: «Մեր Հայաթ հացարան»-ը  քաղաքային միջավայրում ներկայացնում է  հայկական ավանդական ապրելակերպը, մոռացված ավանդական սննդակարգը, գինեգործությունը և մրգային օղիների լայն տեսականին: Կազմակերպության տարածքում գործում են ավանդական թոնրի լավաշի թխման փուռ, հացաբուլկեղենի արտադրամաս, խանութ, թոնրատուն, հյուրասիրության սրահ:  Ծրագրով նախատեսվում է «Մեր Հայաթ հացարան»-ը դարձնել գիշերակացով զբոսաշրջային հյուրընկալության կենտրոն`  կառուցելով հյուրատուն, որի բոլոր սենյակները և պատշգամբը կլինեն հին հայկական գյուղերի և մասնավորապես՝ Արմավիր մայրաքաղաքի մոտիվներով:

Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 14 աշխատատեղ:

Ծրագրի իրականացմման համար անհրաժեշտ գումարի չափը կազմում է 45 000 000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

Անուշավան Քալաշյան  

հեռ.՝ +374 12 80 8 78

էլ-փոստ՝  qalash78@yahoo.com 


Նյու Ավենյու/New Avenue ՓՄՁ բիզնես հարթակ իրականացում և հյուրանոցի կառուցում

Ներկայացվող ներդրումային ծրագիրը ենթադրում է տարածքային բրենդինգի իրականացում Գյումրի քաղաքում:  Ըստ ծրագրի, առաջարկվում է վերանորոգել  Գյումրի քաղաքի նախկին մանվածքային գործարանի 60 000մ2 հողատարածքում առկա շինությունները:  Ծրագրի մասն է կազմում Գյումրի քաղաքի երկու կենտրոնական փողոցները  (Խրիմյան հայրիկ և Գարեգին Նժդեհ) միմյանց կապող փողոցի կառուցումը: Ծրագրով նախատեսվում է Գյումրի քաղաքում մատուցել հյուրանոցային ծառայություններ` նախկին մանվածքային գործարանի 60.000մ2 հողատարածքում 104 սենյակից (312 մահճակալ), ինչպես նաև 12 բարձրակարգ (VIP) սենյակից (40 մահճակալ) բաղկացած հյուրանոց գործարկելու միջոցով: Հյուրանոցը ներկայումս գտնվում է կիսակառույց վիճակում: Տարածքում նախատեսվում է նաև գործարկել կիրառական արվեստի 2-3 արտադրամաս` բիժուտերիայի, կաշվե իրերի, փայտե և կավե հուշանվերների արտադրության, տեղում դրանց ցուցադրման և վաճառքի կազմակերպման, ինչպես նաև արտահանման հեռագնա նպատակով` հատուկ ստեղծվելիք «Արտտուն»/«Արվեստի տուն» բրենդի ներքո:

Ծրագրի իրականացման դեպքում  ակնկալվում է ունենալ 200-250 աշխատատեղ:

Ներդրման գումարը կազմում է 650.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

Անվանում՝ «Սախկալյան և ընկերներ» ՍՊԸ

Տնօրեն` Վանիկ Էդուարդի Սախկալյան

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին

Հեռ.՝ +374312 4 90 00 124     

Էլ-փոստ՝  shirak.tsragrer@mta.gov.am



  •  



Միացեք մեզ
facebook twitter Youtube
location

ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

phone

(+374)  11 526918

Job time

Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից-ուրբաթ, 9:00-18:00

e-mail

info@regions4growth.am

ներդրումային ծրագրերի հարթակ Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2019