Գործարար ծրագրեր
06.11.2018
Նկարչական բնական յուղաներկերի, գուշի, դամարի լաքի, կտավատի ձեթի արտադրություն
Ներդրման համար նախատեսնվող տարածաշրջանը՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքն է: ՀԿՄ «Գյումրու ՈւԱՁ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը վերականգնելու, կույր հաշմանդամներին աշխատանքով ապահովելու և բարեկեցությունը բարելավելու նպատակով ընդունվել է որոշում՝ ձեռնարկության արտադրության վերապրոֆիլավորման համար համագործակցողներ գտնելու, որպեսզի կազմակերպվի բնական յուղաներկերի, գուաշի, դամարի լաքի, կտավատի ձեթի արտադրությունները: Ձեռնարկությունը վերցրել է վարկ «ՀԷԲ»-ից 3,500.000 դրամ աշխատանքները սկսելու համար:
Ծրագրի իրագործման դեպքում 1-ին տարվա ընթացքում կստեղծվի 12 աշխատատեղ, 2-րդ տարում՝ 25 աշխատատեղ, հետագայում շուկայի պահանջարկին համապատասխան աշխատատեղերը կավելանան:
Ծրագրով նախատեսված հիմնական սպառման շուկաններն են՝ հարևան և ԱՊՀ երկրները:
Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9,260.000 հազ. ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ՝
Հասցե՝ ք.Գյումրի Ղուկասյան 98
Ձեռնարկության տնօրեն՝ Ափոյան Լևոն Հովհաննեսի
Հեռ.՝ +37494 87 90 00
06.11.2018
Երկաթի վերամշակման արտադրամասի հիմնում
Նախատեսվում է հիմնել կազմակերպություն՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, որը զբաղվելու է մետաղական ամրալարերի արտադրությամբ, իսկ հետագայում նաև մետաղական զոլակի և գլանվածքների արտադրությամբ: Ըստ ծրագրի, ընկերությունն իր արտադրանքը սկզբնական շրջանում իրացնելու է միայն տեղական շուկայում:
Ընկերության մեկնարկային փուլում նախատեսվում է ստեղծել 18 աշխատատեղ:
Ծրագրի իրականացման համար պահանջվող ներդրման գումարը կազմում է 150 մլն ՀՀ դրամ, որից սեփական ներդրումը՝ մոտ 100 մլն ՀՀ դրամ է: Նախատեսված գումարից մոտ 50 մլն դրամն ուղղվելու է արտադրամասի տարածքի ձեռքբերմանը կամ կառուցմանը:
Կոնտակտային տվյալներ՝
Արթուր Ավայան
Հեռ.՝ +37477 26 66 74
06.11.2018
Ջինսե տաբատի արտադրություն
Նախատեսվում է ստեղծել նոր ձեռնարկություն՝ «ZAKARYAN» ՍՊԸ, որը զբաղվելու է ջինսե տաբատների արտադրությամբ: Ընկերությունը գտվելու է՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46 հասցեում: Ձեռնարկության նախագծային հզորությունը կազմելու է ամսական 20 000 տաբատ, իսկ աշխատողների նախատեսվող թվաքանակը՝ ըստ ծրագրի, կազմում է 60-70 մարդ:
Ծրագրով հիմնական սպառման շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը, ԵՄ-ն ու Վրաստանը:
Ծրագրի իրականացման համար պահանջվող ներդրումային գումարը կազմում է 1 305 000 ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ՝
Սեփականատեր՝ Հովիկ Զաքարյան
Հեռ.՝ +37493 18 80 80
06.11.2018
«Հեքիաթային այգի» հանգստի գոտի և հյուրանոցային համալիրի կառուցում
Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր և հարակից տարածքում փակ լողավազան,շոգեբաղնիք,մարզասրահ, ինչպես նաև բացօթյա հանգստի գոտի: «Հեքիաթային այգի» հանգստի և հյուրանոցային համալիրը գտնվում է Շիրակի մարզի Քեթի համայնքում: Հյուրանոցը կունենա ունի 30 սենյակ (մեկտեղանի, երկտեղանի, երեքտեղանի և դելյուքս կարգի երկտեղանի), կոնֆեռանս դահլիճ մինչև 100 հոգու համար, բիլիարդ, թենիս, ձյունագնացների և դահուկների վարձույթ։ Ներդրումային ծրագրի իրականացումից հետո կանխատեսվում է վաճառքի ծավալների ավելացում, որի արդյունքում ակնկալվում է զբոսաշրջիկների հոսքի եռակի անգամ ավելացում: Հիմնական հաճախորդներն են լինելու այն զբոսաշրջիկները ովքեր զբաղվում են մշակութային տուրիզմով, լեռնագնացությամբ, լեռնադահուկային սպորտով, քայլարշավներով և արկածային տուրիզմով։
Ծրագրի իրագործմամբ նախատեսվում է, որ հյուրանոցային համալիրում սկզբնական շրջանում կբացվի 15-20 աշխատատեղ:
Ծրագրի իրականացման համար ներդրումային գումարի չափը կազմում է 345 000 000 ՀՀ դրամ :
Կոնտակտային տվյալներ՝
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
Հեռ.՝ +374312 490 00 124
Էլ-փոստ՝ shirak.tsragrer@mta.gov.am
06.11.2018
«Հացատու» ՍՊԸ գործող ձեռնարկության զարգացում
ՀՀ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում գտնվող «Հացատու» ՍՊԸ-ն զբաղվում է ալյուրի, հացի արտադրությամբ, անասնապահությամբ և ջերմոցային կուլտուրաների մշակությամբ, որն ունի նաև օժանդակ տնտեսություններ՝ մեխանիկական արտադրամաս, անասնակերի պատրաստման արտադրամաս և տրանսպորտային բաժին:
Ներկայումս ՍՊԸ-ում աշխատում է 18 մարդ, իսկ ծրագրի իրագործման դեպքում աշխատողների թվաքանակը՝ ըստ ծրագրի, նախատեսվում է հասցնել 25-ի:
Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ ներդրումային գումարի չափը կազմում է 39,000,000 ՀՀ դրամ, որն ուղղվելու է՝ գործող ալրաղացի և հացի արտադրամասի վերազինման, տոհմային անասունների ձեռքբերման, կերակրման նոր տեխնոլոգիաների ներդրման և ջերմատնային տնտեսության անավարտ մասի ավարտական աշխատանքների իրականացմանը:
Կոնտակտային տվյալներ՝
Տնօրեն՝ Լևոն Համբարյան
Հեռ.՝ +37491 41 38 43, +37493 41 38 43
Էլ-փոստ՝ levon.hambaryan@mail.ru
06.11.2018
Ջերմոցային տնտեսություն
Ծրագրի իրագործման արդյունքում նախատեսվում է Գյումրի քաղաքում գտնվող 2.25 հա մակերեսով արտադրական նշանակության հողամասի վրա կառուցել 5000մ2 մակերեսով ջերմոց: Հողամասը, որտեղ կառուցվելու է ջերմոցը, ապահովված է միջին ճնշման գազամատակարարմամբ, կենտրոնական ջրատարից վերցված ջրամատակարարմամբ և բարձրավոլտ ենթակայանից միացված եռաֆազ հոսանքով: Ջերմոցը կառուցվելու է ժամանակակից բոլոր ստանդարտներով, որտեղ աճեցվելու են 10 տեսակի վարդեր:
Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվելու է 9 աշխատատեղ:
Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ ներդրումային գումարի չափը կազմում է 247 մլն ՀՀ դրամ, որից սեփական ներդրումը՝ 52 մլն ՀՀ դրամ է:
Կոնտակտային տվյալներ՝
Արտյոմ Խաչատրյան
Հասցե՝ Ք. Գյումրի, Շարա Տալյան փ., 13 տ.
Հեռ.՝ +37494 00 55 10
06.11.2018
Տրիկոտաժի արտադրության ընդլայնում
Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում նոր կիսակառույց արտադրամասի շինարարության ավարտ, որի ընթացքում նախատեսվում է ավելացնել աշխատատեղերը՝ 4-ից հասցնելով 10-15 հոգու: Գործունեության ոլորտը թեթև արդյունաբերությունն է (տրիկոտաժի արտադրամաս` տղամարդու, կանացի և մանկական ներքնաշորեր): Տարեկան մշակվում է 8-10 տոննահումք, իսկ հետագայում նախատեսվում է հասցնել 25-30 տոննայի:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն. ՀՀ դրամ, որից սեփական ներդրման չափը 25 մլն ՀՀ դրամ է:
Շահութաբերությունը՝ ըստ ծրագրի, կազմում է մոտ 25-30%, իսկ հետգնման ժամկետը՝ 5 տարի:
Կոնտակտային տվյալներ՝
Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անի թաղ. 13փողոց, 11/5
Սեփականատեր՝ Հակոբյան Ռուստամ
Հեռ.՝ +37491 38 23 19, +37477 38 23 19
06.11.2018
«Արդենիս ՌԱՅ» տուրիստական համալիրի կառուցում
Ծրագրով նախատեսվում է հիմնել «Արդենիս ՌԱՅ» տուրիստական համալիրը, Շիրակի մարզի Արփի համայնքի Արդենիս բնակավայրում, որը կառաջարկի տարածքին բնորոշ և ժամանակակից զբոսաշրջիկի պահանջներին համապատասխան ապրանքներ և ծառայություններ։ Ներդրումային ծրագրով ստեղծվելու է տուրիստական համալիր, որը իր մեջ ներառելու է՝ հյուրատուն նախատեսված 12 մարդու համար, բացօթյա տաղավարներ, թոնրատուն, շոգեբաղնիք, ջերմատուն, ձիարշավարան, բուժասենյակ, ինչպես նաև անհրաժեշտ գույքի և պարագաների՝ դահուկավարման, ձկնորսության, ժայռամագլցման համար պարագաներ, գիշերակացի համար քնապարկեր և վրաններ:
Ծրագրի իրականացման դեպքում նախատեսվում է ստեղծել 3 աշխատատեղ:
Ներդրումային ծրագրի իրականացման համար պահանջվող ընդհանուր գումարը 24 200 000 ՀՀ դրամ է:
Ներդրման հետգնման ժամկետը 6 տարի է:
Կոնտակտային տվյալներ՝
Շաքրո Ղազարյան
Հեռ.՝ +37493 82 40 05
05.11.2018
«Արման» թռչնաֆաբրիկայի հիմնում
Ծրագրով նախատեսվում է հիմնել թռչնաֆաբրիկա՝ Լոռու մարզի Արջահովիտ համայնքի տարածքում: Ծրագրի իրագործման համար նախատեսված տարածքի վրա առկա է 3874 մ2 շինություններ` հարմարեցված 10 000 թևածան հավի և 1200 թև տոհմային մսատու և ձվատու թռչնի համար հատակային պահվածքով, ապահովելով էներգոխնայողական և ցածր ինքնարժեքով արտադրանք: Արտադրությունը նախատեսված է իրականացնել փակ ցիկլով և տեղական հումքով:
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 20 աշխատետեղ, իսկ ձեռնարկության հետ կհամագործակցեն 50 տնտեսվարող:
Ծրագրի ներդրումային արժեքը կազմում է 591,6 մլն ՀՀ դրամ, որից 117,2 մլն ՀՀ դրամը կազմում է պահանջվող գումարը: Ներդրումների հետգնման ժամկետը կկազմի` 2.5 տարի:
Կոնտակտային տվյալներ՝
Գործադիր տնօրեն՝ Համլետ Խաչատրյան
Հեռ.՝ +37493 45 23 34
05.11.2018
Տորֆահանքի արդյունահանում և տորֆային բրիկետների, հատիկների ու տորֆապարարտանյութի կազմակերպում
Ներդրումային նախագիծը նախատեսվում է Էներգիայի այլընտրանքային աղբյուրների արտադրության կազմակերպում՝ բնական տորֆի հումքի վրա: Նախագծի իրականացման համար առաջարկվում է տորֆի հեռանկարային հանքավայրերից մեկում՝ Հայաստանի Տաշիրի տարածաշրջանում կազմակերպել արտադրություն: Ուսումնասիրված տորֆանոցներից մեկում տորֆի պաշարների ծավալը 9 հեկտար մակերեսով կազմում է 360 000 մ 3: Հայաստանում տորֆի վերամշակման ոլորտում բավական քիչ են մրցակիցները, ավելին Հայաստանում չկա գործող ոչ մի ձեռնարկություն, որը կարողանար վերամշակել գյուղատնտեսական տորֆը՝ ֆրեզերահանածո տորֆի ջերմային էներգիա ստանալով, ինչ որ տեխնոլոգիական եղանակով: Առաջարկվող նախագծի իրականացման համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել տեխնիկական ու շրջանառության միջոցների ձեռքբերման նպատակով՝ տորֆը արդյունահանելու ու մինչև վերամշակման արտադրամաս տեղափոխելու համար:
Ծրագրի իրագործման համար պահանջվում է 40 510 000 ՀՀ դր: Իսկ տորֆարտադրանքի իրացումից ստացվող շահույթ ըստ նախագծի կկազմի 4 798 080 ՀՀ դրամ (ամսական կտրվածքով): Նախատեսվում է, որ ներդրվող գումարը կփոխհատուցվի 3 տարվա ընթացքում: Նախագիծը ֆինանսական օժանդակություն ստանալուց հետո կիրականացնի «Հայրենիք» կոոպերատիվը, որն ունի աշխատանքի մեծ փորձ: Ֆինանսական ներդրումից հետո առաջին արտադրանքը շուկա դուրս կգա արդեն 2-3 ամիս հետո:
Կոնտակտային տվյալներ՝
Հասցե՝ ք. Տաշիր, Ջահուկյան փողոց, 5, «Հայրենիք» ձեռնարկություն
Նախագծի հեղինակ՝ Ա.Ասատրյան
Հեռ.՝ +37477 75 53 44