Գործարար ծրագրեր
05.11.2018
Մեքենատրակտորային կայանների ստեղծում
Ծրագրով նախատեսվում է ստեղծել ՄՏԿ-ներ (մեքենատրակտորային կայաններ) Լոռու մարզի երեք խոշոր՝ Սպիտակի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններում: Ըստ ծրագրի, հիմնական սպառողներն են հանդիսանալու Լոռու մարզի անհատ գյուղացիները, ֆերմերային տնտեսությունները և գյուղական համայնքները: Առաջարկվող ծառայությունների շարքում նախատեսվում է նաև անվճարունակ գյուղացիների համար ծառայությունները մատուցել ապառիկ, մինչ բերքահավաքը կամ հետո՝ ըստ նախապես կնքված պայմանագրերի: Ընկերության`«Չինվան» ՍՊԸ-ի կողմից, ներդրումը կազմում է 147,487.950 ՀՀ դրամ՝ հիմնական միջոցների (շենքերի և սարքավորումների) տեսքով:
Ծրագրի իրագործման դեպքում կստեղծվի շուրջ 130 նոր աշխատատեղ:
Ծրագիրն իրականացնելու համար պահանջվող գումարի չափը կազմում է 1,250.000 ԱՄՆ դոլար, իսկ ներդրումների հետգնման ժամկետը կկազմի 5.4 տարի:
Կոնտակտային տվյալներ՝
«Չինվան» ՍՊԸ
Սեփականատեր՝ Սամվել Նաջարյան
Հեռ.՝ +37494 01 08 10
էլ-փոստ՝ snajaryan@yandex.ru
05.11.2018
INNwoods & Restaurant Հյուրանոց–ռեստորանի գործարկում
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ազատամարտիկների 27 հասցեում գտնվող 40 միլիոն ՀՀ դրամ միջին շուկայական արժեքով՝ մեկ հատ 540մ2 և հինգ հատ մինչև 40մ2 շինությունները՝ ըստ ծրագրի, նախատեսվում է օգտագործել նոր հյուրանոցառեստորանային ձեռնարկություն ստեղծելու համար:
Ծրագրի հաջող իրագործման դեպքում նախատեսվում է իրականցնել տարեկան շուրջ 10 000 այցելուի սպասարկում՝ մատուցելով հյուրանոցային և ռեստորանային ծառայություններ, որտեղ կաշխատի շուրջ 15 հոգի, իսկ սեզոնային ծանրաբեռնված ամիսների ընթացքում աշխատողների թվաքանակը կավելացվի ևս 5 հոգով:
Ծրագրի իրագործման համար պահանջվող ներդրումային գումարը կազմում է 15 միլիոն ՀՀ դրամ, որից սեփական ներդրումը կազմում է 4,5 միլիոն ՀՀ դրամ: Գործունեության առաջին տարում պլանավորվում է ստանալ 29 913 500 ՀՀ դրամի չափով շահույթ:
Կոնտակտային տվյալներ՝
Սեփականատերեր` Լևոն Շախկյան, Արմեն Շախկյան
Հեռ.՝ +37499 62 08 60, +37491 72 52 38
էլ-փոստ՝ susanashavinyan@yahoo.com
05.11.2018
«Canyon Race» փորձությունների մարաթոն
Ծրագրով նախատեսվում է ընդլայնել «ՔԵՆՅՈՆ ՊԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ընկերությունն իրականացնելու է «Canyon Race» տարաբնույթ փորձությունների մարաթոն, որտեղ մասնակիցները հաղթահարելու են պատնեշներ, անցնելու են ցեխաջրի միջոցով, սարդոստայների միջոցով առաջ են շարժվելու։ Կլինեն ավելի քան 50 փորձությունների շղթա։ Canyon Race-ը հանդիսանում է արկածային զբոսաշրջության ուղղությանը համապատասխանող տրենդային ուղղություն, որը բացակայում է տարածաշրջանում և այն կարող է նոր շունչ հաղորդել Վանաձորի զբոսաշրջությանը և դարձնել այն բրենդային քաղաքներից մեկը Հայաստանում՝ զբոսաշրջիկների այցելություններով։
Ծրագրի իրականացման արդյունքում 1-ին տարում կստեղծվի 20 նոր աշխատատեղ, 2-րդ տարում՝ 50, իսկ արդեն 5-րդ տարում նախատեսվում է աշխատողների թվաքանակը հասցնել 100-ի:
Ծրագրի իրագործմամբ նախատեսվում է առաջին տարում ստանալ 10 000 ԱՄՆ դոլար շահույթ, իսկ 5 տարի հետո՝ 350 000 ԱՄՆ դոլար շահույթ, հետգնման ժամկետը՝ ըստ ծրագրի, կկազմի 2,5 տարի: Ներդրումային ծրագրի իրականացման համար ընդհանուր արժեքը կազմում է 34 000 ԱՄՆ դոլար:
Կոնտակտային տվյալներ՝
Հասցե՝ Լոռու Մարզ ք. Վանաձոր, համայնք Ձորագյուղ
Հեղինակներ՝ Դավիթ Ամիրյան, Արեն Հովհաննիսյան, Դավիթ Միրզոյան
Անվանում՝ «ՔԵՆՅՈՆ ՊԱՐԿ» ՍՊԸ
Հեռ.՝ +37477 35 92 92
էլ-փոստ՝ davidamiryan20@gmail.com
05.11.2018
«Աղբատեսակավորվող ուղղություններ» լոկալ մինի նախագիծ
Ծրագիրը նախատեսում է նախկին քաղաքային ԱՏՁ-ի վերագործարկում՝ ներդնելով նոր հոսքային գիծ, որը կտեսակավորի աղբը և կպատրաստի աղբի մամլված բրիկետներ: Տաշիրում այդ արտադրության կազմակերպման համար կան բոլոր պայմանները: Ամենագլխավոր հարմարությունը քաղաքային (նախկին) ԱՏՁ-ն է, որը գտնվում է քաղաքից դուրս՝ քաղաքային աղբանոցի կողքին: ԱՏՁ-ի ղեկավարության հետ առկա է կնքված համաձայնագիր, որով նախատեսված է «Աղբատեսակավորող ուղղության» տեղադրման համար հատկացնել մինչև 400 մ2 փակ տարածք: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է ողջ շենքը ապահովել հզոր օդափոխիչով, ինչպես նաև ապահովել շենքի ջեռուցումը՝ ձմեռային շրջանի համար:
Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 10 աշխատատեղ՝ աղբ տեսակավորողներ – 4 մարդ, մամլումի օպերատոր – 2 մարդ, ջարդիչ-փշրիչ սարքավորման օպերատոր – 1 մարդ, մեխանիզատորներ – 2 մարդ, էլեկտրիկ-մեխանիկ – 1 մարդ:
Նախագծի ֆինանսական ներդրումային արժեքը կազմում է 19 200 000 ՀՀ դրամ, իսկ նախագծի փոխհատուցվելիությունը կազմում է 5 տարի:
Կոնտակտային տվյալներ՝
Առաջարկության հեղինակ՝ Ա. Ասատրյան
Հասցե՝ ՀՀ, ք.Տաշիր, Երևանյան 297
Հեռ.՝ +37477 75 53 44
05.11.2018
Գինեհումքի, պտղային և հատապտղային թորած օղիների արտադրության կենտրոնների հիմնում
Ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզում հիմնել գինեհումքի մթերման, ինչպես նաև պտղային և հատապտղային տեղական թորած օղիների արտադրության կենտրոններ: Տիպային մեկ մթերման կետ/արտադրամասը բաղկացած է լինելու երկու ստորաբաժանումներից: Առաջինը նախատեսվում է գինեհումքի մթերման և նախնական մշակման համար, երկրորդն` օղիների (խաղողի, ծիրանի, խնձորի ու սալորի) պատրաստման համար:
Ծրագրի իրագործման արդյումնքում՝ 10 տարվա ընթացքում կստեղծվի մոտ 120 աշխատատեղ:
Ծրագրի իրականացման արժեքը կազմում է 3 542 682 000 ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ` Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
հեռ.՝ +374 232 3 51 61
էլ-փոստ՝ aragatsotn.tsragrer@mta.gov.am
05.11.2018
Ջերմոցային տնտեսության հիմնում
Ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում հիմնել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություններ, որոնք զբաղվելու են բանջարեղենի և ծաղիկների մշակությամբ՝ գրունտային, հիդրոպոնիկ և բուն հիդրոպոնիկ եղանակներով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հողի, տեխնիկայի, սարքավորումների ձեռք բերում, շինարարական և հարդարման աշխատանքների իրականացում:
Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 9-15 նոր հիմնական աշխատատեղ:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի չափը կազմում է 320 000 000 ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ` Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
հեռ.՝ +374 232 3 51 61
էլ-փոստ՝ aragatsotn.tsragrer@mta.gov.am
05.11.2018
«Արթին-չրերի արտադրության» սպառողական կոոպերատիվի արտադրական հզորությունների գործարկում, ընդլայնում
Ծրագրով նախատեսվում է գործարկել և ընդլայնել Արագածոտնի մարզի Արտենի համայնքում գործող «Արթին–չրերի արտադրության» սպառողական կոոպերատիվի արտադրական հզորությունները: Կոոպերատիվը հիմնադրվել է 2010 թվականին World vision կազմակերպություն աջակցությամբ: Արտենիի համայնքապետարանի կողմից կոոպերատիվին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 0.20 հա տարացքում կառուցվել ու կահավորվել է շենքային համալիր, որը ներառում է` լվացման-ընդունման, ծխեցման, սառնարանային տեղամասեր, արևային չորանոց և պահակատուն:
Ծրագիրը նախատեսում է ձեռնարկության տարածքի ընդլայնում, կառուցապատում, նոր սերնդի սարքավորումների և հումքի ձեռք բերում:
Ծրագրի արդյունքում կստեղծվի շուրջ 9 հիմնական աշխատատեղ:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումային գումարի չափը կազմում է 30 700 000 ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ` Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
հեռ.՝ +374 232 3 51 61
էլ-փոստ՝ aragatsotn.tsragrer@mta.gov.am
05.11.2018
«Հացատուն» ռեստորանի ընդլայնում
Ծրագրով նախատեսվում է ընդլայնել «Հացատուն» ռեստորանը, որը գտնվում է Լոռու մարզի Գուգարք գյուղում (Վանաձորի մարզկենտրոնից 2 կմ հարավ-արևելք)։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ռեստորանի ընդլայնում և վերապրոֆիլավորում, որի արդյունքում ռեստորանը կվերածվի հյուրատուն-ռեստորանի և կդառնա ժամանակակից գաստրոտուրզմի կենտրոն:
Ներկայումս ռեստորանում աշխատում է 3 հոգի, իսկ ծրագրի իրականացման արդյունքում աշխատողների թվաքանակը կհասնի 7-ի:
Ծրագրի իրագործման համար պահանջվող ներդրումային գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ։
Կոնտակտային տվյալներ՝
Սեփականատեր՝ ԱՁ Կարինե Դարբինյան
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, գ․ Գուգարք, Կոտեջային 4-րդ փողոց, 4/2 բնակարան
հեռ.՝ +37477 60 90 93
05.11.2018
Ձկնաբուծարանի հիմնում
Ծրագրով նախատեսվում է ձկնաբուծարանի հիմնում՝ Լոռու մարզի Արջահովիտ համայնքում Փամբակ գետի ափամերձ տարածքում կառուցված 5000 մ2 բետոնապատ լճակներում: Ըստ ծրագրի ջրառը պետք է վերցնել Փամբակ գետից և ստանալ մինչև 100 տն. իշխան, կարմրախայտ և թառափ տեսակի ձուկ: Ներկա պահին արտադրությունը սկսելու և շուկայում մրցունակ լինելու համար նախատեսվում է կազմակերպել բնական հումքով կերի արտադրություն (օգտագործելով սեփական կառուցվող և մասամբ Սպիտակում գործող թռչնաֆաբրիկայի մնացորդները):
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 10 աշխատատեղ և ձեռնարկության հետ կհամագործակցի 5 տնտեսավարող:
Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ ներդրումային գումարը կազմում է 408, 0 մլն ՀՀ դրամ, որից սեփական ներդրումը՝ բնաիրային տեսքով, կազմում է 344,0 մլն ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ՝
Համլետ Խաչատրյան
Հեռ.՝ +37493 45 23 34
05.11.2018
Ֆերմերային տնտեսության ընդլայնում
Ծրագրով նախատեսվում է ընդլայնել Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում գտնվող ֆերմերային տնտեսությունը: Տնտեսությունը 2000 թվականից զբաղվել է անասնաբուծական մթերքների` տավարի մսի և կաթի արտադրությամբ: Այդ նպատակի իրականացման համար ձեռք է բերվել գոմ, որտեղ կազմակերպվել է արտադրություն: Տնտեսությունն ունի 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Տարեկան արտադրանքի ծավալները կազմում են՝ 25 տոննա կաթ և շուրջ 3 տոննա միս:
Ծրագրով նախատեսվում է ավելացնել անասունների գլխաքանակը, բարելավել շենքային և կերային պայմանները, ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ և տեխնիկա, հիմք դնել մթերքների արդյունաբերական վերամշակմանը: Կենդանիների ցեղային կազմը բարելավելու նպատակով նախատեսվում է սկիզբ դնել կենդանիների արհեստական սերմնավորմանը և զարգացնել տոհմային անասնաբուծությունը:
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 12 նոր աշխատատեղ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գումարը կազմում է 60 900 000 ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ` Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
հեռ.՝ +374 232 3 51 61
էլ-փոստ՝ aragatsotn.tsragrer@mta.gov.am





