Մենյու
image/svg+xml Արարատ Շիրակ Լոռի Տավուշ Արագածոտն Կոտայք Գեղարքունիք Արմավիր Վայոց Ձոր Սյունիք

Գործարար ծրագրեր


Չրանոցային տնտեսության ընդլայնում

Ծրագրով նախատեսվում է արդեն իսկ գործող չրանոցային տնտեսությանը կից կառուցել արևային չորանոց, չրերի պահպանման համար նախատեսված սառնարանային տնտեսություն, բարեկարգել արտադրական տարածքը և ձեռք բերել չրերի փաթեթավորման համար նախատեսված վակուումի սարք: Նախատեսվում է արտադրանքի սպառման շուկան ընդլայնել, և բացի Հայաստանից ու Ռուսաստանից պատրաստի արտադրանքը արտահանել դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ,  մասնավորապես՝ Դուբայ:

Նախորդ տարի ձեռնարկությունում որպես աշխատողներ ընգրկված են եղել միայն ընտանիքի անդամները, իսկ ներդրումն իրականացնելու արդյունքում աշխատակիցների թիվը սեզոնին կանխատեսվում է  հասցնել 12-ի:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է  4,240,000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

ԱՁ՝  Անահիտ Ասատրյան

Հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Խանջյան 46ա

Հեռ․՝ +374 77 24 12 39     +374281 2 01 31

էլ-փոստ՝  hasgalstyan@mail.ru    


Հանքային ջրի արտադրություն

«ԱՐՓԻ»  հանքային ջրերի գործարանը գտնվում է Վայոց ձորի Վայք քաղաքում: «ԱՐՓԻ» ԲԲԸ-ի արտադրանքը արտահանվել է տարբեր երկրներ՝ ՌԴ, ՈՒկրաինա, ԱՄՆ և այլն:  Այժմ գործարանն ունի վերանորոգման և նոր, ժամանակակից  սարքավորումներով  վերազինման կարիք, ինչը հնարավորություն կտա մեծացնել  գործարանի  արտադրողականությունը,  ընդլայնել  գոյություն ունեցող արտադրատեսակների շարքը և  նվաճել մեծ շուկաներ:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նախնական  60 աշխատատեղ, հետագայում աշխատողների թվաքանակը հասցնելով 100-ի:

Ծրագրի իրագործման համար պահանջվում է 60,000,000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

«ԱՐՓԻ» ԲԲԸ տնօրեն՝ Ժասմենա Հովհաննիսյան

Հեռ․՝ +37493 99 03 99


Ավտոկայանատեղիի կառուցում և զուգարանների կառուցում

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Կոտայքի մարզի՝ Ողջաբերդ համայնքի տարածքում, անմիջապես համայնքի սկզբնամասում՝ Երևանի կենտրոնից 12կմ հեռավորության վրա:  Ծրագրի շրջանակներում կառուցվելու է զբոսաշրջիկների համար նախատեսվող զուգարաններ՝ 2 առանձին կառույցներ: Կառուցվելու է նաև հուշանվերների փոքրիկ խանութ: Ճանապարհի հարակից, ձախակողմյան և աջակողմյան հատվածներում լինելու է ավտոկայանատեղի՝ նախատեսված 25-30 հատ փոքր ավտոմեքենաների և 10 հատ ավտոբուսների համար: Նախատեվում է տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Ներդրումային ծրագիրը կյանքի կոչելուց հետո  կստեղծվի 6-8 նոր աշխատատեղեր:

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է 30,000,000 ՀՀ դրամ, որից՝ զուգարանների կառուցման և հարդարման համար ծախսվելու է մոտավորապես 18,000,000 ՀՀ դրամ, իսկ տեղանքը բարեկարգելու, ավտոկայանատեղիի տարածքը ասֆալտապատելու, գծանշելու և այլ ծախսերի համար` մոտավորապես  12, 000,000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝ 

Անահիտ Բեգլարյան

Հեռ․՝ +37491 47 17 23


Թղթի արտադրությամբ զբաղվող գործարանի հիմնում

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Կոտայքի մարզում՝ «Ուզբեկ  տեքստիլ  գրուպ» ՍՊԸ-ի կողմից: Ըստ ծրագրի հիմնվելու է գործարան, որտեղ կազմակերպվելու է թղթի արտադրություն, որն ստացվելու է քարից: Ստացված թուղթը պատրաստված է խառնուրդից, որը պարունակում է  մոտ 80% կալցիումի կարբոնատ, այն օգտագործվում է նաև արտադրության մեջ` տալով այնպիսի  թուղթ,  ինչպիսին  է  կակղենու փայտից   ստացված  թուղթը: Կալցիումի կարբոնատ  կարելի  է  ձեռք բերել կրաքար, մարմար, կամ այլ հանքային  նյութերից, որոնք որպես մնացորդ մնում են  հումքի արտադրության ժամանակ: Խառնուրդին ավելացվում է  որպես Binder`փոքր քանակությամբ կալցիումի կարբոնատ (մոտ 20%), ոչ-թունավոր սինթետիկ խեժ, HDPE (բարձր խտության պոլիէթիլենից): Միասին, այդ նյութերը ձևավորվում են ինչպես  փափուկ, հարթ, պայծառ սպիտակ թուղթ, ուժեղ, ամուր, դիմացկուն, այնպես էլ դիմակայում են ջրին  և չեն քայքայվում: Թուղթը  չի պարունակում քլոր, թթուներ և անվտանգ է շրջակա միջավայրի համար: Նշենք քարի թղթի 3 առավելությունները`  քիչ ռեսուրսներ, թուղթը չի այրվում, հանքանյութերում մեծ քանակի կալցիումի կարբոնատի առկայություն:

Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 65 նոր աշխատատեղ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է`  1,895,000,000  ՀՀ դրամ,  որից 400,000,000 ՀՀ դրամը կազմում է   սեփական ներդրումն:

Կոնտակտային տվյալներ՝ 

Գագիկ Խաչիկյան 

Հեռ․՝ +374 77 47 77 70


«Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի մանվածքային և գործվածքային կարի ֆաբրիկաների ընդլայնում

Ծրագիրը նախատեսում է «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի արտադրամասի ընդլայնում, որը զբաղվում է բամբակի աճեցմամբ, բամբակի կիսաֆաբրիկատի վերամշակմամբ, բամբակե մանվածքի և գործվածքի ստացմամբ, որի արդյունքում թողարկվում է պատրաստի արտադրանքը: Ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է բամբակի սերմի ստացում՝ բամբակի կիսաֆաբրիկատից, հետագա վերամշակումից հետո՝ ձեթի և անասնակերի ստացում: Ընկերության Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում գտնվող արտադրամասում վերամշակվում է բամբակը, որից ստացվում է բամբակե մանրաթել և գործվածք, այնուհետև Գավառ համայնքում գտնվող կարի ֆաբրիկայում թողարկվում է պատրաստի արտադրանք (գուլպա, վարտիքներ,ձեռնոցներ, արտահագուստ): Նախատեսվում է ստեղծել բամբակի կիսաֆաբրիկատի, մանվածքի և գործվածքի ներկման արտադրամաս: Ըստ ծրագրի Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում կառուցվելու է ձեթի վերամշակման արտադրամասեր, իսկ Արաքս  /Էջմ./ համայնքում բամբակի վերամշակման գործարան:

Ծրագրի իրականացման դեպքում կստեղծվի մոտ 700 աշխատատեղ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է —

Կոնտակտային տվյալներ՝ 

Գագիկ Խաչիկյան

Հեռ․՝ +374 77 47 77 70

  էլ-փոստ՝ aglamazyan.lusine@mail.ru


Կենսագազի կայանի վերագործարկում

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել  Կոտայքի մարզում` «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ի կողմից:  Ծրագրի շրջանակներում վերագործարկվելու է  Լուսակերտի Կենսագազի կայանը, որն իր  գործունեությունը սկսել է 2008 թ.-ին և աշխատել է մինչև 2014թ։ «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ն հնարավորություն ունի օրական վերամշակել 200-250/դրվածքային հզորությունը/ տոննա թռչնաբուծական Ֆաբրիկայի հեղուկ թռչնաղբ, որի արդյունքում արտադրվում է 60-70% մեթանի պարունակությամբ կենսագազ: Այն աշխատացնում է գազի շարժիչը, որն էլ իր հերթին` գեներատորը: Այսպիսով, տարեկան արտադրվող էլեկտրական էներգիայի ծավալը կազմում է 5.5 ԳՎՏ ժամ: Արդյունաբերական ճանապարհով թռչնաղբը մշակելուց հետո էապես կրճատվում են հողի և ջրի աղտոտող տարրերը: Ծրագրով նախատեսվում է  կենդանական թափոնների մշակման արդյունքում լրացուցիչ վերամշակման միջոցով ստանալ  պարարտանյութ:

Ծրագրի արդյունքում կստեղծվի մոտ 15 աշխատատեղ։ Իսկ ջերմոցային տնտեսության պարարտանյութի արտադրության պարագայում աշխատատեղերի քանակը կարող է հասնել մինչև 30-ի։

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 150 մլն. ՀՀ դրամ։

Կոնտակտային տվյալներ` 

Անժելա Մանուկյան

Հեռ.` +374 94 43 58 62 

 


Հյուրանոցային համալիրի կառուցում

Ծրագիրը  նախատեսվում է իրականացնել Կոտայքի մարզի` Հրազդան քաղաքում:   Ծրագրի շրջանակներում կառուցվելու է 3 աստղանի հյուրանոցային համալիր։ Հյուրանոցային համալիրի կառուցման նախաձեռնողն  արդեն իսկ ձեռք է բերել 18,000 ԱՄՆ դոլար արժողությամբ հողակտոր։

Ծրագրի արդյունքում կստեղծվի 34 նոր աշխատատեղ:

Ծրագրի իրականացման համար պահանջվող ամբողջ գումարը կազմում է  128,2 մլն ՀՀ դրամ։

Կոնտակտային տվյալներ` 

Գրիգորյան Արայիկ

Հեռ․՝  +374 98 03 92 22

 


Ճոպանուղու կառուցում 

Ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզի` Գառնի  համայնքում:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ճոպանուղու  կառուցում  Գառնիի   հեթանոսական   տաճարի   հարևան  տարածքից    դեպի    Ջութակասար,    Հավուց Թառ և Գեղարդավանք: Ճոպանուղին  կարող  է  օրական   սպասարկել   մինչև   1000  ուղևորի, ինչի  արդյունքում  օրվա  եկամտաբերությունը  կկազմի  8,000,000  ՀՀ դրամ: Սպասարկման   վճարը   կլինի  համեմատ  մատչելի,  քան  ավտոտրանսպորտային  ուղևորափոխադրումն  է:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի շուրջ 40 աշխատատեղ:

Ծրագրի  իրագործման  համար անհրաժեշտ գումարի չափը կազմում է  21.0 մլն. եվրո:

Կոնտակտային տվյալներ՝  

Գառնի համայնքի ղեկավար՝ Ահարոն Սահակյան  

Հեռ․՝ +374 98 222 270

 


Տեխնոլոգիական կենտրոնի հիմնում

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում: Ծրագրի շրջանակներում կառուցվելու է տեխնոլոգիական կենտրոն, որի հիմնական գործառույթը լինելու է համակարգչային ծրագրերի արտադրությունը:

Ծրարգրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ:

Ծրագրի իրականացման  համար պահանջվում է` 200,000 ԱՄՆ դոլար:

Կոնտակտային  տվյալներ՝  

Չարենցավանի համայնքապետարանի զարգացման  ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ` Աշոտ  Ծերունյան

Հեռ․՝  +374 93 52 91 74


Զբոսաշրջության զարգացում

Ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզի` Բջնի գյուղում զբոսաշրջության զարգացման համար ստեղծել 2 սենյակ գիշերակացի համար (B&B-ն կառուցվելու է  սեփականատիրոջ տան առաջին հարկում), ինչպես նաև կառուցվելու են ամառային տաղավարներ,  լողավազան,  լինելու են բոլոր անհրաժեշտ պայմանները  ձկնորսության և քայլարշավի համար: Քայլարշավի ուղղին կլինի 5 կմ երկարությամբ արահետ` սարերով քայլելու և ձիով անցնելու համար։

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ամբողջ գումարը կազմում է 6 մլն. ՀՀ դրամ։

Կոնտակտային տվյալներ ` 

Վարազդատ Սարգսյան  

Հեռ․՝ +374 95 00 50 14

էլ-փոստ՝ varsargsyan@gmail.com



  •  



Միացեք մեզ
facebook twitter Youtube
location

ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

phone

(+374)  11 526918

Job time

Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից-ուրբաթ, 9:00-18:00

e-mail

info@regions4growth.am

ներդրումային ծրագրերի հարթակ Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2019