Մենյու
image/svg+xml Արարատ Շիրակ Լոռի Տավուշ Արագածոտն Կոտայք Գեղարքունիք Արմավիր Վայոց Ձոր Սյունիք

Գործարար ծրագրեր


Բիոմասսայից վառելանյութի (պելետի) արտադրության կազմակերպում

Ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզի՝ Բջնի գյուղում կազմակերպել բիո վառելանյութի՝ պելետի (пеллет, pellet) արտադրություն խոտից (ծղոտից) ստացվող խոտալյուրից:  Պլանավորվում է մեխանիկական արտադրամասում արտադրել պելետի համար նախատեսված վառարաններ, որոնք կսպառվեն Հրազդան, Չարենացավան, Սևան քաղաքներում, ինչպես նաև մոտակա գյուղերում: Նախատեսում է վառարանները վաճառել կամ ապառիկ տրամադրել օգտագործողին այն պայմանով, որ պետք է պելետ գնեն կազմակերպությունից` 1 տարվա ընթացքում ետ վճարելով վառարանի արժեքը։

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 5-12 նոր աշխատատեղ:

Ծրագրի իրագործման  համար պահանջվող գումարը կազմում է 10,0 մլն. ՀՀ  դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

 Վարազդատ Սարգսյան  

Հեռ.`  +374 95 00 50 14

էլ-փոստ`  varsargsyan@gmail.com    

 


Շշերի արտադրությամբ զբաղվող «Ա.Օսիպյան» ՍՊԸ-ի ընդլայնում

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` «Ա.Օսիպյան» ՍՊԸ-ի  կողմից, որը գործում է շուրջ 30 տարի`վարձակալված տարածքում: Կազմակերպությունը սեփական տարածքում կառուցում է ավելի մեծ շինություն, որը հնարավորություն կտա ավելացնել արտադրանքի ծավալները։ Այն զբաղվում է ապակյա ձևավոր և ստանդարտ շշերի արտադրությամբ։ Արտադրանքն ունի սպառում ոչ միայն Հայաստանյան գինու և կոնյակի  արտադրություն իրականացնողների, այլև գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող շուրջ 12 երկրների կողմից։

Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 60-80 նոր աշխատատեղ:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ամբողջ գումարը կազմում է 890,0 մլն. ՀՀ դրամ, որից 385,0 մլն.  ՀՀ դրամը սեփական ներդրումն է:

Կոնտակտային  տվյալներ՝   

Աշոտ Օսիպյան  

Հեռ.` +374 91 43 57 62


Ալկոհոլային խմիչքների արտադրության ընդլայնում

Ծրագիրը իրականացվելու է Կոտայքի մարզի Պտղնի գյուղում՝ «Ռուկար-գրուպ» ՍՊԸ-ի կոմից, որը զբաղվում է մրգային օղիների, թուրմերի, և այլ ալկոհոլային խմիչքների  արտադրությամբ և իրացմամբ: Ծրագրով նախատեսվում է ընդլայնել մրգա-հատապտղային օղիների, թուրմերի, գինիների, կոնյակի  և այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը և յուրացնել նոր արտադրատեսակներ: Բացի վերը նշած ուղղությունից, ընկերությունն  աստիճանաբար կփորձարկի և  կյուրացնի  մրգային չրերի, պահածոների և այլ նմանատիպ արտադրանքների  տարբեր տեսակներ: Ընկերությունը հագեցած է անհրաժեշտ  սարքավորումներով և ապարատներով, գործում է թորման և ֆիլտրման բարձրորակ  համակարգ:  Ընկերությունն  ունի  անհրաժեշտ  տարաներ  մրգերի  թթվեցման, թորվածքի տարայավորման, օղու հնեցման համար, գործում է շշալցման  և պիտակավորման հոսքագիծ:

Արտադրության հետագա զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել արտադրատարածքները, ավելացնել սարքավորումները, շրջանառու միջոցները, վստահելի այգեգործների հետ կնքել ապագա բերքի  գնման նախնական  պայմանագրեր՝ վճարելով անհրաժեշտ կանխավճարներ, իսկ հետագայում՝ հնարավորության դեպքում ձեռք բերել և շահագործել մրգատու այգետարածքներ:

Ներկայումս ընկերությունում աշխատում են 15 մշտական  և  55 սեզոնային ռեժիմով աշխատակիցներ (պտուղների մթերման, մշակման և արտադրման ամիսներին): Ծրագրի իրականացման ընթացքում այդ  թվաքանակը կհասնի 200-500 աշխատակցի:

Ծրագիրն իրագործելու համար ընկերությանը անհրաժեշտ է 201,000,000 ՀՀ դրամի չափով գումար:

Կոնտակտային տվյալներ՝

Ռուբեն Աբրահամյանը 

Հեռ.` +374 91 00 08 61


Կարի արտադրամասի հիմնում

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան վարչական բնակավայրում:  Վահան վարչական բնակավայրը՝ որպես սահմանամերձ գոտի, օգտվում է հարկային արտոնություններից:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել կարի արտադրամաս, որը կզբաղվի գոգնոցների, սրբիչների, անկողնային պարագաների, գլխարկների, ձեռնոցների, ներքնազգեստի և այլ ապրանքատեսակների արտադրությամբ: Ճամբարակ համայնքում չկա նմանատիպ արտադրություն:

Ծրարգրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 6 աշխատատեղ:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 13,890,000 ՀՀ դրամ ներդրում, որից 5,000,000 ՀՀ դրամը կներդնի համայնքապետարանը:

Կոնտակտային տվյալներ՝

Մկրտչյան Նոնա 

Հեռ․՝ +374 77 69 09 59

էլ-փոստ՝  nona.mkrtchyan.95@mail.ru


Պլաստիկ թափոններից սալիկների արտադրության կազմակերպում

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում` «Սիգմա» ԲԲԸ-ի կողմից, որը հիմնադրվել է 1977 թվականին: Ծրագրի շրջանակներում ձեռնակությունը վերապրոֆիլավորվելու է և բազայի հիման վրա ստեղծվելու է պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամաս: Այդ թափոնների վերամշակումից ստացած արտադրանքը,  խառնելով ավազի հետ, ստացվելու է մայթերի համար նախատեսված սալիկներ և եզրաքարեր:

Ծրագրի արդյունքում կստեղծվի 12 նոր աշխատատեղ:

Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է 50 մլն. ՀՀ դրամ, որից 25 մլն. ՀՀ դրամը կներդնի ձեռնարկությունը:

Կոնտակտային տվյալներ`   

Հեռ.` +374 94 21 74 64

էլ-փոստ` Martunusigma@mail.ru 


Պանրի արտադրության ընդլայնում

Ներդրումային ծրագիրն իրագործվելու է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ՝ «Մարս» Արտադրական Կոոպերատիվի կողմից, որը գործում է 1995 թվականից և հանդիսանում է Սևանի նախկին կաթի գործարանի իրավահաջորդը: 2015-2017 թթ.-ի ընթացքում կատարվել է գործարանի կապիտալ վերանորոգում: Գործարանի արտադրանքի քանակի և որակի ապահովման հնարավորությունները շատ մեծ են:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գործարանի համար ձեռք բերել որոշակի անհրաժեշտ սարքավորումներ, որի արդյունքում գործարանը կարող է արտադրել պանրի այնպիսի տեսակներ, որոնք կլինեն մրցունակ շուկայում, կունենան մեծ պահանջարկ և հնարավոր կլինի արտահանել ՌԴ:

Գործարանի ընդլայնման արդյունքում կստեղծվի 22-25 աշխատատեղ:

Ծրագրի ամբողջ  արժեքը կազմում է 140,0 մլն. ՀՀ դրամ, որից 28,0 մլն. ՀՀ դրամն ակնկալվում է ձեռք բերել ներդման միջոցով:

Կոնտակտային տվյալներ՝

Հեռ.+374 94 23 53 42, +374 91 34 62 66

Էլ-փոստ` Vazgenaram@mail.ru


Ոչխարաբուծություն և մսամթերքի արտադրության

Ծրագիրը նախատեսվում է իրականցնել Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում։ Ըստ ծրագրի ներմուծվելու է Գիսսար ցեղատեսակի մսատու ոչխարներ, քանի որ բոլոր մշակված ցեղատեսակների շարքում Գիսսարի ոչխարներն իրենց չափերով աշխարհում ամենամեծ ցեղատեսակն է:

Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է նոր ձեռնարկություն, որը սկզբնական շրջանում ունենալու է 10 աշխատակից։

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 172,9 մլն ՀՀ դրամ:

 Կոնտանտակտային տվյալներ՝

 Վարսենիկ Խաչատրյան  

Հեռ.` +374 94 77 60

էլ-փոստ` Kroyan1970@gmail.com


Պահածոների արտադրամասի հիմնում

Ծրագիրը  նախատեսվում է իրականցնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում: Ծրագրի շրջանակներում հիմնվելու է պահածոների արտադրամաս, որն արտադրելու է կոմպոտ, ջեմ, մուրաբա, ինչպես նաև թթու և մարինադ՝ համայնքում առկա վայրի բնությունից ստացվող բարիքներից: Արտադրանքի զգալի մասը շուկայում կլինի նորություն: Պահածոյացված արտադրանքից բացի, սպառողին կառաջարկվի թեյերի և խոտաբույսերի լայն տեսականի: Հիմնվելու է մթերման երեք կետ` Շողակաթ, Դպրաբակ, Ճամբարակ համայքներում: Արտադրամասը կհամագործակցի վայրի հավաքչությամբ զբաղվող խմբերի և անհատների հետ:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 7 նոր մշտական աշխատատեղ, բացի այդ աշխատանքներում կներգրավվեն համայնքի բնակիչները:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 65,350,000 դրամ, որից  55,300,000 ՀՀ դրամը կազմում է ներդրումային գումարը, իսկ 10,050,000 ՀՀ դրամը պատրաստ է ներդնել համայնքը:

Կոնտակտային տվյալներ`

Սիրաք Ռաֆայելյան

Հեռ.`+374 94 18 13 10, +374 99 18 13 10

էլ-փոստ`  rafayelyan.sir@yandex.ru 


Հնդկացորենի արտադրություն և վերամշակում

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում` «Ծովագյուղի  հնդկացորեն» կոպերատիվի կողմից: Համայնքում ԵՄ-ի «Էնպարդ» ծրագրի ներդրման շնորհիվ 2016 թվականին մշակվեց 105 հեկտար հնդկացորեն, որի արդյունքում ստեղծվեց կոպերատիվը, որը ներառում է 105 հողօգտագործողի: Հնդկացորենի մշակությանը զուգընթաց գյուղում կառուցվեց հնդակցորենի վերամշակման գործարանը:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերսկսել գործարանի աշխատանքներն ու ընդլայնել ձեռնարկության կարողությունները, որի արդյունքում ձեռք կբերվի 2 միավոր հացահատիկահավաք կոմբայն, 2 միավոր շարքացան, և կկառուցվի հացահատիկի պահեստ:

Ծրագրի իրականացման արժեքը կազմում է 218,4 մլն ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

Տնօրեն՝  Ա. Խալաֆյան 

Հեռ.`  +374 91 07 73 53


Կաթնամթերքի վերամշակմամբ զբաղվող «Արա–Արեգ» ՍՊԸ-ի ընդլայնում

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում: Ծրագրի շրջանակներում կըդլայնվի «Արա–Արեգ» ՍՊԸ-ի արտադրական հզորությունը, որպեսզի  կրկնապատկվի մթերվող կաթի քանակը, մեծացվի արտադրանքի ծավալները և ընդլայնվի ապրանքների շարքը: Այժմ ընկերությունը մշակում է օրական 2 տոննա կաթ, ընդլայնումից հետո կմշակվի 10 տոննա:  Ընկերությունը կաթը մթերում է հարակից համայքներից: Նախատեսվում է ձեռք բերել նոր սարքավորումներ, բարեկարգել արտադրամասը, ներառյալ կաթսայատունը:

Ներկայումս ընկերությունում աշխատում է 17 մարդ: Արտադրության ընդլայնումից հետո աշխատողների թվաքանակը կհասնի 37-40 մարդու:

Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է 170 մլն ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

Տնօրեն` Վանիկ Սարգսյան 

Հեռ.` +374 93 42 12 48  

էլ-փոստ` ara-areg@rambler.ru



  •  



Միացեք մեզ
facebook twitter Youtube
location

ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

phone

(+374)  11 526918

Job time

Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից-ուրբաթ, 9:00-18:00

e-mail

info@regions4growth.am

ներդրումային ծրագրերի հարթակ Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2019