Մենյու
image/svg+xml Արարատ Շիրակ Լոռի Տավուշ Արագածոտն Կոտայք Գեղարքունիք Արմավիր Վայոց Ձոր Սյունիք

Գործարար ծրագրեր


Բիոհումուսի արտադրամասի րնդլայնում և արտադրական պրոցեսի ձեռքի աշխատանքների մեքենայացում

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում` ԱԳՌՕ ԱԿ–նի կողմից, որը  հիմնադրվել է 1991 թ-ին և զբաղվել է հիմնականում գյուղմթերքների արտադրությամբ: Կոոպերատիվը 2002թ-ից սկսել է օրգանական պարարտանյութի՝ բիոհումուսի արտադրություն: Բիոհումուսի լայնածավալ իրացումը ձեռնարկությունը սկսել է 2005 թ-ից:  Ծրագրով նախատեսվում է  գործող օրգանական պարարտանյութի՝ բիոհումուսի արտադրամասի ընդլայնում և արտադրական պրոցեսի ձեռքի աշխատանքների մեքենայացում: Արտադրամասը փոքր չէ, զբաղեցնում է մոտ 4000 մ2 փակ տարածք և շատ հարմար է օրգանական պարարտանյութի արտադրության համար:  Բիոհումուսի արտադրության համար որպես հումք է հանդիսանում հիմնականում խոշոր եղջերավոր անասունների գոմաղբը, որը ձեռք է բերվում տարածաշրջանի գյուղերից, (հիմնականում համագյուղացիներից և մոտակա գյուղերի ֆերմերներից): Արտադրական պրոցեսը կրում է սեզոնային բնույթ, ներգրավված են 3-4 աշխատողներ, բայց լինում են և ժամանակավոր աշխատող բանվորներ և վարորդ:  Կոոպերատիվը իր արտադրանքը արտահանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումային գումարը կազմում է  6,000,000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝  

Հեռ.` +374 93 49 55  09

էլ-փոստ` rafgabrielyan@yahoo.com


Հեծյալ տուրիզմի կենտրոն

Ծրագրով նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ստեղծել հեծյալ տուրիզմի տարծաշրջանային կենտրոն, որը կներառի հյուրատուն, հացատուն, ձիարշավարան և այլն: Այնուհետև, նախատեսվում է զբաղվել ձիաբուծությամբ` նպատակ ունենալով վերականգնել հայկական ձիու ցեղատեսակը:

Ծրագրի իրականացման սկզբնական փուլում աշխատողների թիվը կանխատեսվում է հասցնել 4 հոգու, իսկ հյուրատան և ձիաբուծարանի հիմնումից հետո կստեղծվի՝ 25 նոր աշխատատեղ:

Ծրագրի իրագործման մոտավոր արժեքը կազմում է 120,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Կոնտակտային տվյալներ`

 Տիգրան Բաղիշջանյան 

Հեռ.՝ +374  093 39 16 54


Տոհմային տավարաբուծական տնտեսության վերագործարկում

Ծրագրով նախատեսվում է Լճաշեն համայնքի «Արա և Արեգ» ՍՊԸ տավարաբուծական տնտեսությունը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող՝ ինտենսիվ արտադրատեխնոլոգիական համակարգով աշխատող տավարաբուծական տնտեսություն: Այս տնտեսությունում կան բոլոր նախադրյալները տոհմային տավարաբուծության զարգացման համար:

Ընկերության վերագործարկման արդյունքում աշխատողների թվաքանակը կհասնի 37-40 հոգի:

Ծրագրի իրագործման համար պահանջվում է 250 մլն ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

Տնօրեն՝ Վանիկ Սարգսյան 

Հեռ.` +374 093 42 12 48

էլ-փոստ` ara-areg@rambler.ru


Հյուրատան ընդլայնում

Ծրագիրը իրականացվելու է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Ծրագրի շրջանակներում  նախատեսվում է ավարտին հասցնել կիսակառույց հյուրատունը: Այս պահին ձեռնարկությունը ունի նաև 12 տեղանոց գործող հյուրատներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո այն կընդլայնվի՝ ունենալով 62 տեղ զբոսաշրջիկներին ընդունելու և գիշերակացով ապահովելու համար: Տարածքում ընդգրկված է նաև 300 տեղանոց դահլիճ, գործում է ռեստորանային համալիր, շոգեբաղնիք։ Համալիրի կառուցման համար արդեն իսկ ներդրվել է շուրջ 400 մլն. ՀՀ դրամ:

Ներկայումս ձեռնարկությունում աշխատում է 15 մարդ, իսկ ծրագրի իրականացման արդյունքում աշխատողների թիվը կհասնի 40-ի:

Ծրագրի իրականացման համար պահանջվող  գումարը կազմում է 115,791,216 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

Լյովա Պողոսյան 

Հեռ.` +374 094 26 35 72


Թռչնաբուծական տնտեսության հիմնում

Տավուշի մարզում թռչնաբուծության զարգացման համար՝ ըստ ներդրումային ծրագրի նախատեսվում է հիմնել տնտեսություն, որը կզբաղվի տոհմային հավի ճտերի, հասուն հավերի և ինկուբացիոն ձվերի արտադրությամբ և վաճառքով: Արտադրանքի հիմնական սպառողները փոքր և միջին գյուղացիական տնտեսություններն են, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսությունը մոտ է Լոռու մարզին, արտադրանքը իր սպառումը կուենա նաև այնտեղ:

Տնտեսությունը նոր ձեռնարկություն է, որն ունենալու է «Դեբեդ» անվանումը:  Այն գործելու է Տավուշի մարզի Այրում համայնքում և ներառելու է Այրում համայնքի վարչական տարածքները: Տնտեսության աշխատանքներում ներգրավվելու են մոտ 20 հաշմանդամներ կամ նրանց ընտանիքի անդամներ՝ որպես ուղղակի շահառուներ, իսկ տնտեսության աճի դեպքում անուղղակի շահառուները կլինեն տարածաշրջանի սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները:

«Դեբեդ» հկ-ի կողմից ստեղծվող տնտեսության համար պահանջվող ընդհանուր գումարը կազմում է 19 642 500 ՀՀ դրամ, որից ՀԿ-ի կողմից սեփական ներդրումը կազմում է 10 185 000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

Սեփականատեր՝ «Դեբեդ» հաշմանդամների բարեգործական հասակարական կազմակերպություն

Հասարակական կազմակեպության տնօրեն՝ Սասուն Աղայան 

Հեռ.` +37499 61 59 60

Էլ-փոստ`  sasun.aghayan@mail.ru


Հանգստյան համալիր վերակառուցում

Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսվում է վերակառուցել Տավուշի մարզի մարզկենտրոն Իջևան քաղաքում գտնվող «Սյունե» հանգստյան համալիրը:

Հյուրանոցային համալիրի գլխավոր նախապայմանն է լինելու զբոսաշրջիկին մատուցել որակյալ ծառայություն, տրամադրել էկոլոգիապես մաքուր գյուղմթերք, որը շուկա կհանդիսանա հարակից գյուղերի տնտեսավարողների համար։ Ծրագրի իրագործման նախնական ժամանակահատվածում՝ համալիրի շինարարական աշխատանքների ընթացքում, կբացվի ավելի քան 100 ժամանակավոր աշխատատեղ, իսկ արդեն շահագործումից հետո կստեղծվի 40-ից ավելի հիմնական աշխատատեղ։

Մասնաշենքի հետագա բնականոն շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել համալիրի կապիտալ վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև այն համապատասխանեցնել ժամանակակից լյուքս դասի հյուրանոցային համալիրներին, որի համար անհրաժեշտ է շուրջ 846 մլն ՀՀ դրամ։

Կոնտակտային տվյալներ`

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան Սպանդարյան փող. 85/2

Սեփականատեր՝ Սուսաննա Նազարեթյան Իշխանի

Հեռ.` +37477 17 11 71  

Էլ-փոստ` suq11@mail.ru


Բնական ցեոլիտների հանքի վերագործարկում

«Զեոլիտ Պրո» ՓԲԸ-ն տիրապետում է Նոր Կողբի բնական ցեոլիտների հանքավայրի շահագործման իրավունքներին: Գործարանը կառուցվել է Տավուշի մարզի՝ Այրում քաղաքում: Հանքավայրի հաստատված պաշարների ծավալը կազմում է 480.000 տոննա, իսկ տարեկան  թույլատրված արդյունահանման ծավալը կազմում է 32.000 տոննա: Ընկերությունն իրացնում է իր արտադրանքը ՌԴ-ում և Հայաստանում:

Ներդրումային ծրագրի սկզբին նախատեսվում է, որ նույն հանքավայրում և գործարանում կաշխատեն 45 մարդ:

Ծրագրի իրագործման համար պահանջվում է 182,000 ԱՄՆ դոլար:

Կոնտակտային տվյալներ`

Հասցե՝ Տավուշի մարզ, գյուղ Կողբ, 52-րդ փող. շինություն 1

«Զեոլիտ Պրո» ՓԲԸ տնօրեն՝ Ահարոն Չիլինգարյան

Հեռ.` +37477 80 06 50

Էլ-փոստ` general@zeolitepro.am


Տնական կարմիր գինու շշալցման արտադրամասի հիմնում

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել ուսումնասիրություն, բացահայտել Բերդի տարածաշրջանի գյուղական համայնքներում (հատկապես` Վերին Կարմիր Աղբյուրի) մշակվող և տնային պայմաններում պատրաստվող գինիների արտադրությունը: Նախատեսվում է տնտեսությանը տրամադրել համապատասխան սարքավորումներ և անհրաժեշտ այլ պարագաներ, տեղում շշալցելու, համտես և վաճառք կազմակերպելու համար: Իրացման խնդիրները ամբողջապես լուծելու նպատակով նախատեսվում է հիմնել բրենդային խանութ Դիլիջան քաղաքում:

Նշված աշխատանքների իրականացումից հետո ծրագրով կանխատեսվում է կազմակերպել մեկ օրյա տուր, որի ընթացքում այցելուները կծանոթանան ինչպես խաղողի մշակմանը այնպես էլ գինու պատրաստման ամբողջ գործընթացին:

Ծրագրի իրականացման դեպքում կստեղծվի 10  հիմնական աշխատատեղ:

Ծրագրի իրագործման համար ամբողջ ներդրման գումարը կազմում է 40 մլն ՀՀ դրամ, որից սեփական ներդրումը կազմում է 8 մլն ՀՀ դրամ:

ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին

Հեռ.` +374263 4 45 61     

Էլ-փոստ` tavush.tsragrer@mta.gov.am


Թվային ստուդիայի հիմնում

Ծրագրով նախատեսվում է Տավուշի մարզի Կողբ համայնքում թվային ստուդիայի հիմնում: Ծրագրի իրագործման համար պահանջվում է 100 մլն ՀՀ դրամ: Ձեռնարկությունը նոր նախաձեռնվող ձեռնարկություն է: Ծրագրի իրագործման դեպքում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ:

Կոնտակտային տվյալներ`

Սեփականատեր՝ Արթուր Աղաբաբյան

ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին

Հեռ.` +374 263 4 45 61     

Էլ-փոստ` tavush.tsragrer@mta.gov.am


Տնակների կառուցում ծառերի վրա

Ներդրումային ծրագիր-առաջարկն իրենից ենթադրում է անտառային հանգստի կազմակերպում՝ ծառերի վրա տեղակայված տնակների վարձակալության միջոցով: Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է 4 տնակների պատրաստում անտառի խորքում, յուրաքանչյուրը նախատեսված 2 անձանց համար, Հովք և Գանձաքար գյուղերի մոտակայքում: Ըստ ծրագրի, տնակները կգտնվեն Աշոտ Երկաթ բերդի մոտ, որը կծառայի որպես տուր արշավի մի հատված և ավելի գրավիչ կդարձնի տուր պրոդուկտը: Ծրագրի իրականացմամբ, անհրաժեշտության դեպքում, շրջակայքում կամրացվեն նաև վրաններ՝ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ հյուրընկալելու համար:

Ծրագրի իրագործման համար պահանջվող ներդրման ընդհանուր գումարը կազմում է 2,110,000 ՀՀ դրամ:

 Կոնտակտային տվյալներ`

Անվանում՝ Տավուշ Թրավել

Հասցե՝ Ուսանողական 1, ԵՊՀ ԻՄ

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին 

Հեռ.` +374263 4 45 61   

Էլ-փոստ` tavush.tsragrer@mta.gov.am



  •  



Միացեք մեզ
facebook twitter Youtube
location

ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

phone

(+374)  11 526918

Job time

Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից-ուրբաթ, 9:00-18:00

e-mail

info@regions4growth.am

ներդրումային ծրագրերի հարթակ Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2019