Մենյու
image/svg+xml Արարատ Շիրակ Լոռի Տավուշ Արագածոտն Կոտայք Գեղարքունիք Արմավիր Վայոց Ձոր Սյունիք

Գործարար ծրագրեր


«Տավուշի բերդ»-ի վերանորոգում և հարակից տարածքի բարեկարգում, հյուրանոցային տնտեսության հիմնում

Ներդրումային ծրագրի իրագործմամբ նախատեսվում է «Տավուշի բերդ»-ի վերանորոգում, հարակից տարածքի բարեկարգում, հյուրանոցային տնտեսության հիմնում և հյուրանոցային տնտեսության կառուցում:  Բացի պետական հարկային արտոնությունները, որը հատկացվել է Բերդ համայնքին, համայնքը պատրաստակամ է բազմակողմանի աջակցել ծրագրի իրականացմանը` մասնավորապես, Միջնաբերդի վերակառուցման դեպքում, կատարել տարծքի բարեկարգում, կանաչապատում,  իրականացնել աղբահանություն, անցկացնել գիշերային լուսավորություն, իսկ հյուրանոցային համալիր կառուցելու համար հատկացնել արտոնյալ պայմաններով հող՝ ամրոցի մոտակա տարածքում:

Ծրագրի իրագործման դեպքում, ընդանուր ներդրումային գումարը կկազմի 50,000,000 ՀՀ դրամ, որից 5,000 ,000 ՀՀ դրամը կներդնի Բերդի համայնքապետարանը:

Կոնտակտային տվյալներ`

ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին

Հեռ.` +374 263 4 45 61     

Էլ-փոստ` tavush.tsragrer@mta.gov.am


Սպանդանոցի կառուցում

Ծրագրի իրագործմամբ նախատեսվում է հիմնել սպանդանոցային տնտեսություն Տավուշի մարզի Իջևան քաղաքի հարակից տարածքում: Տարածքը և շենքային հատվածը նախատեսվում է ձեռք բերել պետության աջակցությամբ:

Ծրագրի իրագործման դեպքում նախատեսվում է բացել 15 և ավելի աշխատատեղ:

Ծրագրի իրականացման համար պահանջվող ներդրումային ընդհանուր գումարը կազմում է 33 մլն ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

Անվանում՝ «Ոսկե Ցլիկ»

Սեփականատեր՝ Վահե Խառատյան

 Հեռ.` +37498 23 33 42

Էլ-փոստ` kharatyan.vahe@mail.ru  


Սպանդանոցի և ջերմոցի կառուցում

Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է Իջևանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում հիմնել սպանդանոց, իր բոլոր ենթակառուցվածքներով, հետագայում կազմակերպել նաև կաշվի վերամշակման արտադրություն: Սպանդանոցի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել 300 մ2 բազմաբերք ելակի ջերմոց և 1 հա ժամանակակից այգի:

Ծրագրի իրագործման դեպքում նախատեսվում է ստեղծել ավելի քան 25 հիմնական աշխատատեղ և 20 ժամանակավոր աշխատատեղ:

Ծրագրի իրականացման համար պահանջվող ամբողջ գումարը կազմում է 100 մլն ՀՀ դրամ, որից սեփական ներդրումը 55 մլն ՀՀ դրամ է:

Կոնտակտային տվյալներ՝

Իջևանի միջշրջանային բազա ԲԲԸ տնօրեն    Պավել Ցուցուլյան              

Հասցեն՝ Տավուշի մարզ, Գ.Ազատամուտ.

հեռ․՝ +37491 01 35 51     


Շինշիլայի արտադրության գործարկում

Ծրագրի իրագործմամբ նախատեսվում է Տավուշի մարզի Չինչին գյուղում գտնվող նախկին ճագարաբուծական համալիրի բազայի վրա ստեղծել տնտեսություն, որը զբաղվելու է շինշիլայի արտադրությամբ: Տնտեսությունը զբաղվելու է արտասահմանցի և տեղացի վերամշակողներից շինշիլայի մորթու մատակարարմամբ:

Ծրագրի իրականացման դեպքում կստեղծվի 12 ժամանակավոր և 4 հիմնական աշխատատեղ:

Ծրագիրի իրագործման համար պահանջվում է 55,0 մլն ՀՀ դրամ, որից 13,5 մլն. ՀՀ դրամ գումարը կներդրվի սեփականատիրոջ կողմից՝ անշարժ գույքի տեսքով:

Կոնտակտային տվյալներ՝

Կարեն Ադամյանը    Հեռ.` +37477 22 22 00


Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, կոմպոզիտային հիմքով (ровинг) շինանյութերի և տնտեսությունում կիրառելի այլ դետալների արտադրություն

Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է վերապրոֆիլավորել «Արտուշ և Նարեկ» ՍՊԸ-ն, որը գտնվում է Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում: Ձեռնարկությունը կազմակերպելու է կոմպոզիտային հիմքով շինանյութերի և տնտեսության մեջ օգտագործվող այլ արտադրատեսակների համալիր արտադրություն, կառուցվելու է արևի էներգիայով էլեկտրակայան: Ներկայումս ձեռնարկության գործունեությունը դադարեցված է:

Սկզբնական ժամանակաշրջանում նախատեսվում է ստեղծել 135-140 աշխատատեղ, իսկ հետագայում, ձեռնարկության ընդլայնման դեպքում, ևս 30-40 աշխատատեղ:

Ծրագրի իրագործման համար պահանջվող ամբողջ գումարը կազմում է մոտ 550,000 ԱՄՆ դոլար:

Կոնտակտային տվյալներ՝    

ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին

Հեռ.` +374 263 4 45 61

էլ-փոստ`  tavush.tsragrer@mta.gov.am

 


Պահածոների արտադրամասի գործարկում

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել վայրի մրգերի, հատապտուղների և խոտաբույսերի հավաքում և պահածոյացում, ինչպես նաև տեղի ֆերմերների աճեցրած մթերքի մթերում: Պահածոների արտադրամասը հիմնվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Ծրագրի իրականացման արդյունքում կկազմակերպվի պահածոների արտադրություն, որի 95 %-ը նախատեսվում է, որ կարտահանվի: Արտահանման համար առկա են պայմանավորվածություններ ՌԴ-ի և Եվրոպական կազմակերպությունների հետ: Գործունեությունը իրականացնելու և հետագայում ընդլայնելու համար, կան համապատասխան պայմաններ և մասնագետներ:

Աշխատողների նախատեսվող թվաքանակը կազմում է 25-30 մարդ:

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 121,0 մլն ՀՀ դրամ է, որից սեփական ներդրումը կազմում է 70,0 մլն ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, Ք. Իջևան, Ս. Օհանյան 66

«ԻՋԵՎԱՆՖՈւԴ» ՍՊԸ տնօրեն` Արթուր Իսախանյան

 Հեռ.` +37494 36 29 99, +37494 13 14 19,  +374263 4 22 17     

 


Էկոլոգիապես մաքուր (Էկո) այգու հիմնում

Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսվում է Բագրատաշեն գյուղում 7 հա էկո այգու հիմնում, ապահովելով ոռոգման կաթիլային համակարգով և հակակարկտային պաշտպանիչ ցանցով: Տվյալ տարածքի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ հողատարածքը մոտովորապես 30 տարի չի մշակվել և այն  զերծ է որևէ թունաքիմիկատների կամ հերբիցիդների ներգործությունից: Ըստ ծրագրի, հիմնական սպառման շուկաներ են նախատեսված ՀՀ հարևան երկրները: Համայնքում գործում է նաև 3 գյուղմթերքների չրի արտադրամաս, որոնք պատրաստակամություն են հայտնել՝ արտադրած գյուղմթերքների վերամշակման միջոցով, էկո-չիր արտադրելուն և իրացմանը, ինչպես նաև արտադրված ձիթենուց վերամշակման միջոցով ձիթենու յուղի արտադրության կազմակերպմանը:

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50.0 մլն ՀՀ դրամ, որից սեփական ներդրումը ներկայացված է 7 հա հողատարածքի տրամադրման,  «ՉԻՆՎԱՆ-504 » մոդելի անվավոր տրակտորի տեղադրման (5.0 մլն. ՀՀ դրամ) և կոոպերատիվի աշխատուժի օգտագործման (7.2մլն ՀՀ դրամ) տեսքով:  Աշխատողների նախատեսվող թվաքանակը՝ ըստ ծրագրի, կազմում է 50 մարդ:

Կոնտակտային տվյալներ`

«Հյուսիսային դարպաս» սպառողական կոոպերատիվ

Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ, Բագրատաշեն

Սեփականատերեր՝ սպառողական կոոպերատիվի անդամներ

Ձեռնարկության տնօրեն՝ Բաբաջանյան Արթուր Սեյրանի

Հեռ. `+37493 32 99 10 


Փայտաշեն կացարանների կառուցում

Ծրագիրը իրականացվելու է Տավուշի մարզի Կողբ համայնքում:  Նախատեսվում է Կողբից 15 կմ հեռավորության վրա՝ բնության գրկում, փայտաշեն կացարանների կառուցում:

Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի նոր 20 աշխատատեղ:

Կացարանների կառուցման համար պահանջվող ներդրումային գումարի չափը կազմում է  15,000,000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

Արտակ Արամայիսի  Բաղինյան

 Հեռ.` +37493 24 01 40


Հյուրատան կառուցում

Ծրագրի իրականացմամբ ՀՀ Տավուշի մարզի Այրում քաղաքի Դեբեդ գետի ափին գտնվող 15×12 չափերով կառուցված երկհարկանի առանձնատունը նախատեսվում է կահավորելուց և որոշակի վերանորոգման աշխատանքներ կատարելուց հետո դարձնել հյուրատուն: Առանձնատունն ունի 1500 մ2 հողամաս,  գազաֆիկացված է և ապահովված 24-ժամյա ջրամատակարարմամբ: Ծրագրով նախատեսվում է նաև գետի ափին կառուցել զբոսաշրջիկների համար նախատեսված թեթև ծածկով քոթեջներ, որտեղ  հնարավորություն կլինի զբաղվել ձկնորսությամբ: Ծրագրի իրականացման դեպքում հյուրատունը միաժամանակ կարող է սպասարկել 3 ընտանիք՝ բաղկացած 4 անձից:

Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 4 հիմնական աշխատատեղ:

Կոնտակտային տվյալներ`

Անվանում՝ Հասմիկ Ա/ Ձ

Հասցե՝ Տավուշի մարզ ք.Այրում փող.Երկաթուղային տուն թիվ -5

Սեփականատեր՝ Խեչումյան Հասմիկ

Հեռ.` +37499 85 83 62


Տվյալների վերամշակման կենտրոնի կառուցում

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում՝ «Սոլար Սոլուշնզ» ՓԲԸ-ի կողմից: Ծրագրի առաջնային խնդիրն է ստեղծել տվյալների վերամշակման աութսորսինգի կենտրոն, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մշակել սերվերներին տեղակայված գրաֆիկական տվյալները GPU բազայի միջոցով, ինչպես նաև, մատուցել գրաֆիկայի մշակման ծառայություններ, SAAS (Ծրագրային ապահովումից օգտվելու հնարավորության տրամադրում), PAAS (Պլատֆորման որպես մատուցում), DAAS (Աշխատավայրը որպես մատուցում), տվյալների վերամշակում և պահպանում, վիրտուալ և ֆիզիկական սերվերների վարձակալում: Ծրագիրը ներառում է նաև բիզնես կենտրոնի և հյուրանոցի կառուցում Դիլիջան քաղաքում:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի թվով 63 աշխատատեղ անմիջապես տեղեկատվական կենտրոնի համար, որոնց մեջ մտնում են թվով 20 նեղ մասնագետներ:

Ծրագրի իրագործման համար պահանջվող ներդրումային գումարը կազմում է 12,000,000 եվրո:

Կոնտակտային տվյալներ`

ՀՀՏավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին

Հեռ.  +374 263 4 45 61,

էլ-փոտ` tavush.tsragrer@mta.gov.am 

 



  •  



Միացեք մեզ
facebook twitter Youtube
location

ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

phone

(+374)  11 526918

Job time

Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից-ուրբաթ, 9:00-18:00

e-mail

info@regions4growth.am

ներդրումային ծրագրերի հարթակ Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2019