Մենյու
image/svg+xml Արարատ Շիրակ Լոռի Տավուշ Արագածոտն Կոտայք Գեղարքունիք Արմավիր Վայոց Ձոր Սյունիք

Գործարար ծրագրեր


Անասնապահական խոշոր ֆերմայի կառուցում

Ներդրումային ծրագրի իրագործմամբ ստեղծվելու է անասնապահական խոշոր ֆերմա՝ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում: Ֆերման նախատեսված է լինելու խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, մանր եղջերավոր անասունների և թռչունների համար: Խոշոր եղջերավոր անասունների մեջ կգերակշռի գոմեշի գլխաքանակը: Ֆերմայի համար ձեռք կբերվեն համապատասխան սարքավորումներ: Կարտադրվի միս, կաթնամթերք: Հիմնական սպառման շուկաները կլինեն հյուրանոցառեստորանային համալիրները և վաճառքի կետերը:

Ծրագրի իրագործման դեպքում նախնական շրջանում կբացվի 20 աշխատատեղ, հետագայում այդ թիվը կհասնի 40-ի:

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է  65,000,000 ՀՀ դրամ:

Կոնտանտակտային տվյալներ` 

Արսեն Թանանյան   

 Հեռ.`+37477 06 06 40

 


Տնական կարմիր գինու շշալցման արտադրամասի հիմնում

Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքում հիմնել տնական կարմիր գինու շշալցման արտադրամաս: Ըստ ծրագրի, որպես արտադրամաս ծառայելու է Այգեհովիտ համայնքի նախկին դպրոցի շենքի մի հատվածը։ Նախատեսվում է արտադրանքը սպառել տեղական շուկայում  և արտահանել դեպի ՌԴ ու ԱՄՆ:

Ծրագրի իրագործման արդյունքում  աշխատողների նախատեսվող թվաքանակը սկզբնական փուլում կկազմի 4-5 հոգի:

Ծրագրի իրագործման համար պահանջվում է 17,3 մլն ՀՀ դրամ, որից 1,3 մլն ՀՀ դրամն ներդնելու է սեփականատերը։

Կոնտակտային տվյալներ`

Տիգրան Ասրյան

Հեռ.` +37493 69 90 40


«Թոնիր» հարսանեկան գյուղ

Թոնիր հարսանեկան գյուղը երիտասարդ մի զույգի նախաձեռնություն է, որի նպատակն է վերադարձնել հասարակությանը հայոց հարսանեկան ծեսի մոռացված ավանդույթները։ Հարսանեկան գյուղը տեղակայված է 10-րդ դարի Որոտնավանք վանական համալիրի տարածքում: Ըստ Հյուսիս Հարավ ճանապարհային միջանցքի ներկա նախագծի՝ Թոնիր հարսանեկան գյուղը տեղակայված է մայրուղուց 0-2 կմ հեռավորության վրա (Երևանից 1, 5 -2 ժամ):

Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է Սյունիքում ստեղծել տարածաշրջանում խոշոր զբոսաշրջային ենթակառուցվածք, որը հարմարավետ պայմաններ կստեղծի զբոսաշրջիկների համար՝ բացահայտելու էթնիկ հայկական ծեսերը, տարազները, երգն ու պարը, խոհանոցը։ Հիմնվելով ազգագրության ոլորտում ստեղծված գիտական արդյունքի վրա՝ վերականգնել երբեմնի հարսանեկան ավանդույթները, մեղեդիները, ծեսերը, հագուստները, զարդերը, խաղերը, ներկայացումները և նպաստել դրա հանրայնացմանն ու արտահանմանը։ Ստեղծել վճարունակ շուկա՝ հայկական կենդանի մշակույթի սպառման համար։

Ծրագրով նախատեսվում է ներդրումները իրականացնել 3 փուլով, իսկ ամբողջ ներդրման գումարը կազմում է 3,180,000 ԱՄՆ դոլար, որից 442,000 ԱՄՆ դոլարը սեփական ներդրումն է: Ներդրումների հետգնման ժամկետը՝ ըստ ծրագրի, կազմում է 6 տարի:

Կոնտակտային տվյալներ`

Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին

Հեռ.` +374285 4 42 92     

Էլ-փոստ` syunik.tsragrer@mta.gov.am  


Կաթնամթերքի արտադրության ընդլայնում

Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է վերազինել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրում գործող կաթնամթերքի արտադրամասը, որի արդյունքում հնարավորություն կընձեռնվի պանրի արտադրությանը զուգընթաց կազմակերպել նաև կաթնաթթվային մթերքների արտադրություն: Ծրագիրը հնարավորություն կստեղծի ավելացնելու մթերվող կաթի քանակը, մեծացնելու արտադրանքի տեսականին, բնակչությանը մատուցել առավել որակյալ, մատչելի և թարմ արտադրանք:

Ներդրումից հետո նախատեսվում է ստեղծել 7 նոր աշխատատեղ:

Ծրագրի իրագործման համար պահանջվող ամբողջ գումարը կազմում է 64,000 ԱՄՆ դոլար, որից 20,000 ԱՄՆ դոլարը (31.25%) ներդնում է «Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամ»-ը, 20,000 ԱՄՆ դոլարը (31.25%)՝ շահառուն, իսկ մնացած 37.5% ներդրման համար ակնկալվում է պետության օժանդակությունը:

Կոնտակտային տվյալներ`

Արման Դավթյան    

Հեռ.` +37477 00 37 39

Էլ-փոստ` arman.d@mail.ru


Բրդի վերամշակման արտադրամասի հիմնում

Ծրագիրը նախատեսում է Տեղ համայնքում բրդի վերամշակման արտադրամասի հիմնում: Սյունիքի մարզի Տեղ համայնքը հայտնի է ոչխարաբուծությամբ: Համայնքում կա մոտ 37 հազ. ոչխար, 1 ոչխարից ոտարեկան շուրջ 4 կգ բուրդ է ստացվում: Ծրագիրը կնպաստի համայնքում որակյալ բրդյա թելերի և ապրանքների արտադրության զարգացմանը:

Ըստ ծրագրի, նախնական հաշվարկներով կստեղծվի 25 հիմնական աշխատատեղ:

Ծրագրի իրագործման համար պահանջվող ամբողջ գումարը կազմում է 280,000,000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

Անվանում` «Բրդի վերամշակում»

Հասցե՝ Տեղ համայնք, Տեղ բնակավայր

Սեփականատեր` Տեղ համայնք  

Կազմակերպա-իրավական տեսակը` ՀՈԱԿ

Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին

Հեռ.` +374285 4 42 92     

Էլ-փոստ` syunik.tsragrer@mta.gov.am


Մարզահամերգային համալիրի ստեղծում

Ներդրումային ծրագրի իրականացմամբ առաջարկվում է մարզամշակութային միջոցառումների և ժամանցի կազմակերպման ծառայությունների մատուցում Մեղրի համայնքում: Նախատեսվում է վերակառուցել Ագարակ քաղաքում գտնվող մարզադաշտը և վերածել մարզահամերգային համալիրի: Ագարակ քաղաքի մարզադաշտը գտնվում է քաղաք մտնող գլխավոր ավտոճանապարհի հարևանությամբ և զբաղեցնում է 3.39 հա մակերեսով տարածք, ունի լողավազան (բարձրություն՝ 3մ, երկարություն՝ 50մ, լայնություն՝ 20մ) և քարե տրիբունա՝ 3000 նստատեղով: Մարզադաշտը գործարկվել է խորհրդային տարիներին և մինչ օրս չի վերանորոգվել: Հետևաբար, ունի վերակառուցման ու արդիականացման կարիք:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 8-9 մշտական աշխատատեղեր:

Ծրագրի իրագործման համար պահանջվում է 150,000,000 ՀՀ դրամ, իսկ ներդրումների հետգնման ժամկետը՝ 5 տարի է:

Կոնտակտային տվյալներ`

Նախաձեռնող կազմակերպություն՝ Մեղրիի համայնքապետարան     

Հեռ.` +374286 34 23

Էլ-փոստ` meghri.syuniq@mta.gov.am  


Ագրոշուկայի կառուցում

Ներդրումային ծրագրի իրականացմամբ առաջարկվում է Մեղրի քաղաքի հարակից տարածքում գյուղատնտեսական շուկայի կառուցում՝ մաքսակետից 9կմ հեռավարության վրա` Երևան-Մեղրի-ԻԻՀ սահման Մ2 միջպետական ավտոմոբիլային ճանապարհի հարևանությամբ: Նախատեսվում է, որ կկառուցվեն տաղավարներ: Սկզբնական շրջանում շուրջ 12-15 ֆերմերներ հնարավորություն կստանան գյուղատնտեսական մթերք վաճառել կամ փոխանակել: Հետագա տարիներին ենթադրվում է շուկայի ընդլայնում:

Ծրագրի իրագործման դեպքում նախատեսվում է ստեղծել 12-15 աշխատատեղ:

Ներդրման մոտավոր չափը կազմում է  10,000,000 ՀՀ  դրամ:

Կոնտակտային տվյալներ`

Նախաձեռնող կազմակերպություն՝ Մեղրիի համայնքապետարան

Կազմակերպաիրավական տեսակ՝ համայնքային կառավարչական հիմնարկ

Հեռ.` +374286 4 34 23

Էլ-փոստ` meghri.syuniq@mta.gov.am  


Դիստիլյատի (մրգօղու) արտադրություն և իրացում

Ծրագրի շրջանակում նախատեսվում է «Ֆրիդոմ» ՍՊԸ-ի գործունեության վերսկսում և ընդլայնում: «Ֆրիդոմ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014 թվականին և մինչև 2017թ. չորրորդ եռամսյակը իրականացրել է մրգահատապտղային ալկոհոլային խմիչքների արտադրություն և վաճառք: Արտադրանքը տեղական շուկա է մտել 2015 թվականի մայիսի 27-ից «Քաշունի» ապրանքանշանով: Սպառման հիմնական շուկաներն են՝  Հայաստանը, Շվեյցարիան, ինչպես նաև առկա է Ռուսաստանի Դաշնություն արտահանելու գործող պայմանագիր: Ընկերության արտադրամասը գտնվում է Սյունիքի մարզում, Կապան քաղաքի Նորաշենիկ գյուղական համայնքում:

Ընկերությունում աշխատողների թվաքանակը  նախկինում կազմում էր 7 մարդ, իսկ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 22 մշտական աշխատատեղ, ինչպես նաև մթերումների իրականացաման 5 ամիսների ընթացում կապահովվի ավելի քան 100 գյուղացիական տնտեսությունների ներգրավվածություն:

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 180 մլն ՀՀ դրամ, որի իրականացման դեպքում նախատեսվում է օժանդակություն ստանալ նաև «PUM Netherlands senior experts», Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ)` Եվրոպական Միության և ԱԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Organic Agriculture Support Initative (OASI) Armenia» միջազգային ծրագրերից:

Կոնտակտային տվյալներ`

Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Նորաշենիկ բնակավայր, Գետափնյա 8, ք. Երևան, Արարատյան 62⁄23

Տնօրեն՝ Արա Շափաղաթյան

Հեռ.` +37493 72 10 64

Էլ-փոստ` oranj_77@mail.ru


Անասնագոմի և սպանդանոցի կառուցում

Ծրագրով նախատեսվում է Արարատի մարզի Վեդի համայնքում ստեղծել ժամանակակից սարքավորումներով հագեցած անասնագոմ և սպանդանոց: Ծրագրի շրջանակներում կկառուցվի կամ կգնվի անասնագոմ, կկառուցվի սպանդանոց, ձեռք կբերվեն անհրաժեշտ սարքավորումները և տրանսպորտային փոխադրամիջոցները՝ կենդանի անասուններին և մսամթերքը տեղափոխելու համար, ինչպես նաև 150 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 9-11 աշխատատեղ:

Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ գումարը կազմում է 100 մլն. ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

Արարատի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին

հեռ.` 28 60 23, 0235 2 5 16, +374 235 2 23 69

էլ-փոստ` ararat.tsragrer@mta.gov.am


Բուսական թեյերի, համեմունքների արտադրամասի հիմնում

Ծրագրով նախատեսվում է «Ուրց-աձոր» ապրանքանիշով բուսական թեյերի, համեմունքների արտադրամասի հիմնում Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում: Ծրագրի շրջանակներում իրականցվելու է աղացած կարմիր պղպեղի, բուսական թեյերի, համեմունքների, չրերի արտադրություն: Ըստ ծրագրի հիմնվելու է  արտադրամաս, ձեռք են բերվելու համապատասխան սարքավորումներ: Աշխատանքներում  ներառվելու են նաև տնայնագործական արտադրողները:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 13 նոր աշխատատեղ: Քանի որ աշխատանքը չի պահանջում ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածություն, նախատեսվում է 10 աշխատատեղը տրամադրել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Նախքան աշխատանքի անցնելը, աշխատակիցները կանցնեն դասընթացներ:

Ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի չափը կազմում է 47 982 538 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ`

Արարատի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին 

հեռ.` 28 60 23, 0235 2 5 16, +374 235 2 23 69

էլ-փոստ` ararat.tsragrer@mta.gov.am 



  •  



Միացեք մեզ
facebook twitter Youtube
location

ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

phone

(+374)  11 526918

Job time

Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից-ուրբաթ, 9:00-18:00

e-mail

info@regions4growth.am

ներդրումային ծրագրերի հարթակ Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2019