Գործարար ծրագրեր
07.11.2018
Ջերմոցային տնտեսության հիմնում
Ծրագրով նախատեսվում է ջերմոցային տնտեսության հիմնում Արարատի մարզում՝ Հյուսիս-Հարավ մայրուղու / Մ2 / 32- րդ կմ-ից 54կմ հատվածում , Շահումյան և Տափերական համայնքների սահմանագոտում : Ծրագրի իրականացման շրջանակներում կկառուցվեն 1000 քմ տարածքով ջերմոցներ, ձեռք կբերվեն անհրաժեշտ սարքավորումները, կլուծվեն էլեկտրական հոսանքի, գազի և ջրամատակարարման պայմաններ հարցերը:
Ծրագրի իրագործման արդյունքում կբացվի 15 նոր աշխատատեղ:
Ծրագրի համար պահանջվող գումարը կազմում է 55 000 000 ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ`
Արարատի մարզպետարան ի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
հեռ.` 28 60 23, 0235 2 5 16, +374 235 2 23 69
էլ-փոստ` ararat.tsragrer@mta.gov.am
07.11.2018
Կիտրոնի մշակությամբ զբաղվող ջերմոցային տնտեսության հիմնում
Ծրագրով նախատեսվում է Արարատի մարզի Տափերական համայնքում ստեղծել ջերմոցային տնտեսություն, որտեղ կիրականացվի կիտրոնի մասշտաբային մշակում և վաճառք: Ծրագիրը իրականացումը նախատեսում է անհրաժեշտ հողատարածքի ձեռքբերում, ջերմոցների կառուցում՝ ընդ որում դրանց թիվն ամեն տարի պլանավորվում է ավելացնել, անհրաժեշտ տեխնիկայի և սարքավորումների, տնկիների ձեռք բերում:
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 5-9 նոր աշխատատեղ:
Ծրագրի իրականացման համար պահանջվող գումարը կազմում է 52 000 000 ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ`
Արարատի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
հեռ.` 28 60 23, 0235 2 5 16, +374 235 2 23 69
էլ-փոստ` ararat.tsragrer@mta.gov.am
07.11.2018
«Արտաս վերածնունդ» ՓԲԸ նախկին կաթի և կաթնամթերքների գործարանի վերապրոֆիլավորմամբ չրերի արտադրամասի հիմնում
Ծրագրով նախատեսվում է վերապրոֆիլավորել Արարատի մարզի Շահումյան համայնքում գտնվող «Արտաս վերածնունդ» ՓԲԸ նախկին կաթի և կաթնամթերքների գործարանը: Վերապրոֆիլավորման արդյունքում նախատեսվում է հիմնել 300 քմ տարածքով չրանոց: Չրերի արտադրությունը կիրականացվի նորագույն տեխնոլոգիաներով՝ ինֆրակարմիր ճառագայթման եղանակով: Հետագայում նախատեսվում է նաև համեմունքների ու դեղաբույսերի չորացման արտադրամասի ստեղծում:
Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 7 նոր աշխատատեղ;
Ծրագրի իրականացման համար պահանջվող գումարը կազմում է 100 մլն ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ`
Արարատի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
hեռ.` 28-60-23, 0235 2 5 16, +374 235 2 23 69
էլ-փոստ` ararat.tsragrer@mta.gov.am
07.11.2018
Ջերմոցային տնտեսության վերագործարկում
Ծրագիրը նախատեսում է վերագործարկել Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ջերմոցային տնտեսությունը: Ծրագրով նախատեսվում է վերանորոգել առկա ջերմոցային տնտեսությունը և վերազինել ժամանակակից սարքավորումներով, ապահովել արևային ջեռուցման համակարգով:
Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 100 աշխատատեղ:
Ծրագրի իրականացման համար պաահանջվող ամբողջ գումարը կազմում է 500 մլն. ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ`
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
հեռ.` +37428 60 23, +374235 2 5 16, +374 235 2 23 69
էլ-փոստ` ararat.tsragrer@mta.gov.am
07.11.2018
Աղբի վերամշակման գործարանի կառուցում Արարատի մարզում
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Արարատի մարզում` «Գյուղական համայնքների կայուն զարգացում» ՀԿ կողմից: Ծրագիրի գլխավոր բաղադրիչն է աղբի տեսակավորումն՝ ըստ օրգանական և ոչ օրգանական մասերի: Ծրագրով նախատեսվում է ոչ օրգանական մասից կազմակերպել երկրորդական հումքերի արտադրություն, իսկ օրգանական մասից՝ բարձրորակ բիոգազի արտադրություն, որից կստացվի այլընտրանքային էլեկտրական և ջերմային էներգիա: Այս ամենի արդյունքում կհիմնվի սեփական ջերմային էներգիայով ջեռուցվող ջերմոցային տնտեսություն և կարտադրվի գյուղատնտեսական նշանակության պարարտանյութ: Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի կայուն աշխատավարձով մոտ 100 աշխատատեղ:
Ծրագրի առաջին փուլով նախատեսված է կառուցել աղբի տեսակավորման կայան, որի արժեքը կազմում է մոտ 500,000. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ներկայումս, ՄԱԿ-ի GEF ծրագրի, Քաունթերփարտ Ինտերնեշնլի և «Գյուղական համայնքների կայուն զարգացում» ՀԿ միջոցների հաշվին կատարված է մոտ 160 000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամի աշխատանքներ:
Առաջին փուլի աշխատանքների ավարտի համար անհրաժեշտ է մոտ 340 000 ԱՄՆ դոլարի չափով գումար, որից մոտ 90 000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամի չափով գումարի համար ձեռք է բերվել նախնական համաձայնություն: Առաջին փուլն ավարտելու համար անհրաժեշտ է մոտ 250 000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 6 մլն. ԱՄՆ դոլար համարժեք դրամ:
Հայաստանում գործող գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) հետ առկա է նախնական համաձայնություն առայն, որ առաջին փուլի ավարտից հետո կարող են սկսվել քնարկումներ երկրորդ փուլի ֆինանսավորման հարցը, որը նախատեսում է այլընտրանքային էներգիայի արտադրություն:
Կոնտակտային տվյալներ`
Արարատի մարզպետարան Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
հեռ.` 28-60-23, 0235 2 5 16, +374 235 2 23 69
էլ-փոստ` ararat.tsragrer@mta.gov.am
07.11.2018
Ոսկյա զարդերի արտադրություն
«Ռուբին» ՍՊԸ-ն իրականացնում է ոսկյա զարդերի արտադրություն և վաճառք Գորիս քաղաքում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսում է ավելացնել արտադրության ծավալները, վաճառքը կազմակերպել նաև Կապանում, Երևանում, Մոսկվա քաղաքում և Ղազախստանի Հանրապետությունում:
Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել 7-9 աշխատատեղ:
Ծրագրի իրագործման համար ակնկալվում է աջակցություն՝ 150 մլն ՀՀ դրամի չափով, իսկ սեփական ներդրումը 60 մլն դրամ է՝ գործող բիզնեսի տեսքով:
Կոնտակտային տվյալներ`
Սեփականատեր՝ Մարինե Հայրապետյան
Հեռ.` +37477 00 07 02
Էլ-փոստ` 000702@mail.ru
07.11.2018
«Ազգային Արվեստ» ռեստորանային համալիրի հիմնում
Գորիս քաղաքի Գալստյան 1/2 հասցեում գտնվող՝ 1875 մ2 սեփական տարածքում պլանավորվում է հիմնել ռեստորանասրճարանային բիզնես՝ սպասարկելու տարածաշրջանի բնակիչներին և հյուրերին: Տարածքում լինելու է հանրային սննդի ծառայություն, կենդանի երաժշտություն՝ պարային ներկայացումներով, ժամանցային ծառայություններ՝ փոքրերի համար (խաղահրապարակ): Նախատեսվում է տարածքում կատարել տաղավարների շինարարություն (հուշանվերների վաճառքի և տեղական սննդամթերքի վաճառքի համար), տարածքի բարեկարգում, լուսավորության անցկացում, ձեռք բերել ռեստորանասրճարանային ծառայության համար անհրաժեշտ գույք,սարքավորումներ, և կահույք:
Ծրագրի իրագործման համար պահանջվում է 30,000,000 ՀՀ դրամ, որից 7,000,000 ՀՀ դրամը ներդրվում է ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից:
Կոնտակտային տվյալներ`
Ձեռնարկության տնօրեն՝ Վահե Լևոնի Մելքումյան
Հասցե` ք.Գորիս, Օրբելյանների 2/14
Հեռ.` +37494 07 77 72
Էլ-փոստ` vahe-melqumyan@rambler.ru
07.11.2018
Տոհմային անասնապահության կազմակերպում
Ծրագրի շրջանակում նախատեսվում է տոհմային տնտեսություններում բուծվող մաքրացեղ կենդանիների սերունդներ մատակարարել փոքր և միջին տնտեսություններին Գորայք համայնքից: Հաջորդ քայլով առաջարկվում է ստեղծել արհեստական սերմնավորման կայան, որը հնարավորություն կտա արհեստական սերմնավորման միջոցով բարելավել խոշոր եղջերավոր կենդանիների գենոֆոնդը: Նախատեսվում է տավարաբուծությունը և ոչխարաբուծությունը զարգացնել ինչպես ներկրված, այնպես էլ՝ տեղական ցեղատեսակներով:
Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է բացել 12 հիմնական աշխատատեղ, ինչպես նաև 10-15 գյուղացիների պայմանագրային հիմունքներով ներգրավում:
Ծրագրի իրագործման համար ներդրման գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ`
Վարուժան Վարդանյան
Հեռ.` +37493 43 20 89
07.11.2018
Սնկի պահածոյացման արտադրամասի ստեղծում
Ծրագիրը նախատեսում է Գորայք համայնքի Գորայք բնակավայրում ստեղծել առաջավոր տեխնոլոգիաներով սնկի պահածոների արտադրություն՝ թողարկեով ներկայիս սանիտարա-հիգիենիկ պահանջներին բավարարող, մրցունակ արտադրանք ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտահանման համար, նպաստել տարածաշրջանի սնկի հավաքչությամբ զբաղվող անհատների եկամուտների ավելացմանը:
Ընկերությունը նախատեսում է վերապրոֆիլավորել արտադրական և պահեստային շինություններ/ իրականացնել դրա կապիտալ վերանորոգումը, տեղադրել համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներ և կազմակերպել սնկի պահածոների արտադրություն: Սնկի մթերումը իրականացվելու է սնկի հավաքչությամբ զբաղվող անհատներից՝ մայիս-հունիս ամիսներին: Այնուհետև կազմակերպվելու է սեփական արտադրություն ստեղծելով սնկի և չորացրած սնկի արտադրություն:
Ծրագրի իրագործման համար պահանջվում է 17 մլն ՀՀ դրամ, որից պահանջվող ներդրման գումարը կազմում է 15 մլն ՀՀ դրամ:
Աշխատողների նախատեսվող թվաքանակը ծրագրի սկզբում կկազմի 10 մարդ, իսկ ծրագրի ավարտի նախատեսվում է հասցնել 25-ի:
Սկզբնական փուլում նախատեսվում է, որ արտադրանքը իրացվելու է ներքին շուկայում, իսկ հետագայում նաև արտահանել ՌԴ` ներկայացնելով «Պրոդէքսպո» ցուցահանդեսի ժամանակ:
Ներդրումների հետգնման ժամկետը՝ ըստ ծրագրի, կազմում է 1 տարի:
Կոնտակտային տվյալներ`
ԱՁ Արտակ Աղաջանյան
Հեռ.` +37493 54 25 72
07.11.2018
Պելետի արտադրության կազմակերպում
Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է արտադրել պելետ՝ բնակելի և հանրային վայրերի տաքացման նպատակով՝ գոմաղբից և անասունների կեր հանդիսացող խոտի մնացորդից: Արտադրության կազմակերպան համար նախատեսվում է Գորայք համայնքի բնակիչներից գնել և պահեստավորել գոմաղբ, դաշտի և արոտավայրի խոտ: Պելետի մի մասը անվճար կտրամադրվի համայնքի բնակիչներին: Մյուս մասը կվաճառվի Սիսիան քաղաքի բնակիչներին: Պելետի արտադրության համար Ծղուկ բնակավայրում առկա են շենքային պայմաններ: Այնտեղ կա համայնքին պատկանող շինություն, որը միայն մասնակի վերանորոգումից հետո պատրաստ կլինի արտադրության կազմակերպման համար: Համայնքում չկան նաև պելետի համար նախատեսված վառարաններ: Պլանավորվում է օգնել համայնքի բնակիչներին և օժանդակել արդյունավետ վառարաններ ձեռք բերելուն: Նախատեսվում է տարեկան արտադրել 100 տ. պելետ:
Ծրագրի իրականացմամբ կստեղծվի 5-6 կայուն աշխատատեղ:
Ծրագրի իրագործման համար պահանջվող ամբողջ գումարը կազմում է 35 մլն ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ՝
Ա/Ձ Արտակ Աղաջանյան
Հեռ.՝ +37493 54 25 72





