Մենյու
image/svg+xml Արարատ Շիրակ Լոռի Տավուշ Արագածոտն Կոտայք Գեղարքունիք Արմավիր Վայոց Ձոր Սյունիք

Գործարար ծրագրեր


Կաթի վերամշակման ձեռնարկության հիմնում

Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է Գորայք համայնքի Ծղուկ բնակավայրում ստեղծել կաթի վերամշակման ձեռնարկություն, որտեղ կարտադրվի հորած պանիր: Ստացված արտադրանքի սպառումը կիրականացվի Սիսիան քաղաքում և մոտակա բնակավայրերում, ինչպես նաև շուկան ընդլայնելու դեպքում Երևանում և այլ երկրներում: Ծրագրի իրականացման առաջին 5 տարիների ընթացքում նախատեսվում է արտադրել 360 մլն ՀՀ դրամի համախառն արտադրանք, ներառյալ նաև պանրի թափոնները:

Ծրագրով նախատեսվում է ստեղծել 4 աշխատատեղ:

Ծրագրի իրագործման ընդհանուր արժեքը կազմում է 15 մլն դրամ, որից 5 մլն դրամը սեփական ներդրումներն են:

Կոնտակտային տվյալներ՝

Ա/Ձ Հակոբ Խաչատրյան

Էլ-փոստ՝ +37493 85 36 32


Մեղվաբուծական տնտեսության հիմնում և լաբորատորիայի կառուցում

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Սյունիքի մարզի, Գորայք համայնքի Ծղուկ բնակավայրում: Ծրագրի շրջանակներում հիմնվելու է մեղվի փեթակների պատրաստման կետ,  նաև ստեղծվելու է մեղրի նոր ապրանքատեսակ, որը լաբորատոր քննություն անցկացնելուց հետո կցուցադրվի հանրությանը: Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է մեղրից պատրաստվող արտադրատեսակների բազմազանեցում՝ նախատեսված հասարակության տարբեր շերտերի համար:

Ծրագրի իրականացման սկզբում նախատեսվում է ստեղծել 2 աշխատատեղ, իսկ ծրագրի ավարտին աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել 10-ի:

Ներդրման գումարը կազմում է 10 մլն ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

Ա/Ձ  Հակոբ Խաչատրյան

Հեռ.՝ +37493 85 36 32


«ՈՒՌԵՆԻ ՁՈՐ» էկո-գյուղի կառուցում

Էկո-գյուղի կառուցման ծրագրի նպատակն է ստեղծել Շիրակի տարածաշրջանում (Ուռենի ձորում) տուրիստական, էկո-ագրարային համալիր: Ծրագրի շրջանակներում էկո-շինարարության և գյուղատնտեսության հեղինակավոր մասնագետները և փորձագետները, ինչպես նաև հյուրընկալության բնագավառներում կկիսվեն ձեռք բերած փորձով և հմտություններով: Համալիրն իր մեջ կընդգրկի անհրաժեշտ տեխնոլոգիան էկո-արտադրություն, տուրիստական ենթակառուցվածք և տիպային էկո-ֆերմերային տնտեսություն:  Ծրագրի իրականացումը ոչ միայն կնպաստի «Ուռենու ձոր» բրենդի ստեղծմանը, որը ճանաչում կբերի Գյումրի քաղաքին և տարածաշրջանին զբոսաջրջության միջազգային շուկայում, այլ նաև կստեղծի նոր հնարավորություններ Շիրակի մարզի տնտեսության զարգացմանը:

Ձեռնարկությունը ստեղծվելու է արդեն գոյություն ունեցող «Խայծ իշխան» ՍՊԸ-ին պատկանող Չերքեզի Ձոր ապրանքանիշով ձկնաբուծարանի և հանգստի գոտու հենքի վրա: Ձեռնարկության նոր գործունեությունը ծավալելու համար կօգտագործվի «Ուռենու Ձոր» անվանումը:

Աշխատողների թվաքանակը կազմում է 80 մարդ (այս պահին Խայծ իշխանում), նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ:

Ծրագրի իրագործման համար պահանջվող ամբողջ գումարը կազմում է 800 մլն ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

Սեփականատերեր՝ Հ.Գևորգյան և Կ.Գոմցյան

Հեռ.՝ +37499 11 90 31 (Հ.Գևորգյան), +37494 42 74 10 (Կ.Գոմցյան)


Տրիկոտաժի արտադրության ստեղծում

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում առաջարկվում է ստեղծել բարձրորակ տրիկոտաժի արտադրության ձեռնարկություն: Արտադությունը հիմնվում է ճապոնական «Shima Seiki» ֆիրմայի տրիկոտաժե ապրանքների արտադրման սարքավորումների օգտագործման վրա: Այս սարքավորումները ապահովում են ապրանքների բարձր որակ, ավոտոմատացված արտադրություն, նաև առանց կարերի տրիկոտաժե հագուստի ստեղծում (wholegarment): Արտադրված արտադրանքը վաճառվելու է ԵՏՄ-ի, Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում:

Ստեղծվում է նոր ձեռնարկություն, որը գործելու է թաղապետարանի կողմից անհատույց տրամադրված տարածքում և իրենից ներկայացնում է սոցիալական ձեռնարկություն, շահույթի 40% ուղղելով համայնքի զարացմանը:

Աշխատողների նախատեսվող թվաքանակը 1-ին տարում կկազմի 16 մարդ, 2րդ տարում՝ 26-28 մարդ:

Ծրագրի իրագործման համար պահանջվող ներդրման գումարը կազմում է 501,059,000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝ 

Անվանում՝ «Ուստա Կարապետ»

Հասցե՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի

Սեփականատեր՝ Տատյանա Մարանջյան

Հեռ.՝ +37496 75 66 66,    +37498 76 66 69

Էլ-փոստ՝ tmaranjyan@gmail.com


էկո թեյերի արտադրություն

Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է սկսել թեյի արտադրություն: Նախատեսվում է հավաքագրել խումբ 3-5 հոգանոց, ովքեր կզբաղվեն խոտաբույսերի հավաքչությամբ՝ ընտրելով միայն որակյալ խոտաբույսերը: Այնուհետև դրանք լվացվելու են, չորացվեն, մանրացվեն, փաթեթավորվեն ու արտահանվեն շուկա: Կրաշեն համայնքը գտնվում է Գյումրի քաղաքից 16 կիլոմետրի վրա, որը շրջափակված է սարերով, ձորերով, սառնորակ աղբյուրներով: Կրաշեն համայնքի սարերում աճում են բազմաթիվ ու բազմագույն խոտաբույսեր ու դեղաբույսեր:  Ձեռնարկությունը նոր ստեղծվող է: Դրա համար անհրաժեշտ է տարածք, որտեղ պահվելու են խոտաբույսերը, կառուցվելու է չորանոց, որը կլինի շարժական դարակներով՝ հնարավորություն տալով խոտաբույսերը զերծ պահելու արևի ուղիղ ճառագայթումից: Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է նաև աղաց և փաթեթավորման համար սարքավերումներ:

Աշխատողների նախատեսվող թվաքանակը՝ ըստ ծրագրի, կազմում է 10 հոգի:

Ծրագրի ներդրումային ընդհանուր բյուջեն կազմում է 4,000,000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝

Անվանում՝ «Էկո Կրաշեն»

Հասցե՝ Շիրակի մարզ, գ. Կրաշեն

Սեփականատեր՝ Հռիփսիմե Պետրոսյան

Հեռ.՝ +37493 95 33 45

Էլ-փոստ՝ hripsime.petrosyan.1985@mail.ru


Չրանոցի ընդլայնում

«Գևորգ –Արշակ» ՍՊԸ-ն զբաղվում է չրագործությամբ՝ արտադրելով  հիմնականում  ծիրանաչիր, սալորաչիր և դեղձի չիր՝  ECO WINTER FRUIT ապրանքանիշով: Սպառման շուկաներն են՝ ՀՀ Շիրակի մարզի սուպերմարկետները, շուկաները  և  ռեստորանները: Ներկայումս աշխատանքներ են տարվում՝ նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ, ինչպիսիք են՝  ՌԴ և ԵՄ երկրները:

Ներկայումս աշխատողների թվաքանակը ընկերությունում կազմում է 10 մարդ, իսկ ներդրումից հետո   նախատեսվում է թվաքանակը հասցնել 20-ի:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է ընդլայնել ձեռնարկության գործունեությունը, որի համար ծրագրի ընդհանուր արժեքը  կազմում է 7,000,000 ՀՀ դրամ:

Կոնտակտային տվյալներ՝ 

Հասցե՝ Շիրակի Մարզ ք.Արթիկ, Շիրակացի 29

Սեփականատեր՝ Անուշավան Գևորգի  Գրիգորյան

Հեռ.՝ +37443 81 41 30, +37496 81 41 30,  +37455 50 33 24

Էլ-փոստ՝ ecowinterfruit@gmail.com , anushavan.grigoryan60@gmail.com 


Կայք-պորտալի ստեղծում

Ծրագրի իրականացմամբ առաջարկվում է ստեղծել՝ կայք-պորտալ, որն իր մեջ կպարունակի 5 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն) պրոֆեսիոնալ թարգմանությամբ մանրամասն տեղեկատվություն Շիրակի մարզում գործող փոքր և միջին ձեռնարկություններում արտադրվող ապրանքների և պոտենցիալ արտադրանքի ու ծառայության մասին: Հետագայում նախատեսնվում է ընդգրկել ամբողջ հանրապետության տարածքը և Արցախը:

Ներկայումս ընկերության աշխատակազմը բաղկացած է միայն տնօրենից: Սակայն ներդրումից հետո, աշխատանքային ծավալների մեծացման և գործունեության ընդլայնման արդյունքում, կառաջանա նոր մասնագետների ներգրավման անհրաժեշտություն, որի արդյունքում էլ աշխատողների կանխատեսելի թվաքանակը կկազմի 15 հոգի:

Ծրագրի իրականացման համար պահանջվող ներդրումային գումարը կազմում է 78,500 ԱՄՆ դոլար՝ հաշվարկված տարեկան կտրվածքով:

Կոնտակտային տվյալներ՝

Անվանում՝ «ՋԻ-ԷՄ-ԷՄ Դիստրիբյուշն» ՍՊԸ

Հասցե՝ Շիրակի մարզ ք. Գյումրի  Անկախության հրապարակ 4/7

Սեփականատեր՝ Արտյոմ   Մխիթարյան

Հեռ.՝ +374 93 19 41 98

Էլ-փոստ՝ info@gmmdistribution.com


Մսամթերքի արտադրության ընդլայնում և սպանդանոցի կառուցում

«Կումայրի մսամթերք» ընկերությունը, հանդիսանալով մսամթերքի փոքր ծավալի արտադրող (երշիկի արտադրություն) նախատեսում է ընդլայնել իր գործնեությունը և պլանավորում է սպանդանոցի կառուցում Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում:

Ներդրման արդյունքում նախատեսվում է 14 նոր աշխատատեղերի ստեղծում:

Ընկերության կողմից նախատեսված սպանդանոցի կառուցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը կազմում է 35 մլն ՀՀ դրամ, քանի որ արդեն իսկ կատարվել են 50 մլն ՀՀ դրամի ներդրումներ՝ շինություն (1600 մ2), սարքավորումներ և այլն:

 Կոնտակտային տվյալներ՝ 

Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Ազատան գյուղ

Սեփականատեր՝ Արամ Հարությունյան

Գործադիր տնօրեն՝ Գևորգ Հարությունյան

Հեռ.՝   +374 77 01 13 99


«Չերքեզի ձոր» ձկնային տնտեսության ընդլայնում

Ներդրումային ծրագրով նախատեսվում է իրականացնել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝«Խայծ Իշխան» ՍՊԸ-ի կողմից, որն իր գործունեության առաջին քայլերը սկսել է 1999 թվականին: Տեղական շուկայում «Չերքեզի Ձոր» ապրանքանիշով «Խայծ Իշխան» ՍՊԸ-ն  հայտնի է դարձել ՀՀ-ում և արտասահմանում շնորհիվ իր գործունեության, որը հիմնականում բախկացած է չորս  տեսակներից՝ ձկան խավիարի արտադրություն (վերջին տարիներին արտադրանքի 80%-ը արտահանվել է ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Վրաստան), ձկնային պատրաստվածքների արտադրություն և արտահանում, մանրաձկան արտադրություն և արտահանում, ձկան վերամշակում և ռեստորանային գործունեություն:

Ծրագրի շրջանակներում  նախատեսվում է ընդլայնել «Խայծ Իշխան» ՍՊԸ-ի գործունեությունը՝  կառուցելով հյուրանոցային համալիր, հանդիսությունների և բազմաֆունկցիոնալ սրահներ, ձիարշավարան, լողավազան, սպորտի (ֆիտնեսի, յոգայի) սրահներ և շոգեբաղնիք, ինչպես նաև քաղաքի կենտրոնին կապող հեծանվային ճանապարհներ:

Ընկերության արտադրական հզորությունների և հյուրանոցային համալիրի կառուցման անհրաժեշտ ներդրման գումարի չափը կազմում է 5 միլիոն ԱՄՆ դոլար:

Կոնտակտային տվյալներ՝

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին

Հեռ.՝ +374 312 4 90 00 124,

էլ-փոստ՝ shirak.tsragrer@mta.gov.am 

 


Աղբյուրի ջրի շշալցման գործարան Սարապատ համայնքում

Շիրակի մարզի Սարապատ  գյուղում՝ ըստ ծրագրի, նախատեսվում է զբաղվել խմելու բնական աղբյուրի ջրի շշալցմամբ՝ գազավորված և չգազավորված տարբերակով, ինչպես նաև արտադրել օրգանական լիմոնադ։Ապրանքատեսականին փաթեթավորվելու է պլաստիկ շշերով։ Արտադրության կազմակերպման համար տեղում առկա են ջրային բավարար պաշարներ, արտադրամասի համար կան  շենքային  հարմար  պայմաններ` 107 մ2 արտադրամաս և 38 մ2 պահեստ։ Ձեռնարկությունը նախկինում չի գործել՝ նախաձեռնությունը նոր է։ Արդադրանքը վաճառվելու է ՀՀ-ում, ինչպես նաև արտահանվելու է ՌԴ:

Ծրագրի իրականացման համար պահանջվող ընդհանուր ներդրաման չափը 30 000 000 ՀՀ դրամ է, որից սեփական ներդրումը կազմում է  10 000 000 ՀՀ դրամ։ Աշխատողների նախատեսվող թվաքանակը կազմում է  10-12 մարդ:

Կոնտակտային տվյալներ՝

Անվանում՝ «ԱԿՈՒՆՔ» ՍՊԸ  

 Հասցե՝ Շիրակի մարզ, գյուղ Սարապատ

 Սեփականատեր՝ Արման Գևորգյան

Հեռ.+374 98 13 15 33 

էլ-փոստ՝  gevorrgyan@gmail.com 



  •  



Միացեք մեզ
facebook twitter Youtube
location

ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

phone

(+374)  11 526918

Job time

Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից-ուրբաթ, 9:00-18:00

e-mail

info@regions4growth.am

ներդրումային ծրագրերի հարթակ Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2019