Գործարար ծրագրեր
06.11.2018
Հացի արտադրության ընդլայնում
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել Շիրակի մարզի Արթիկ և Անի քաղաքներում՝ «Ուտամի հաց» ՍՊԸ -ի հացաբուլկեղենի արտադրությունը: Այժմ ընկերությունը արտադրում է «մատնաքաշ» հաց, ներդրումից հետո կարտադրվի «թոնրի լավաշ», «կոֆե» հաց և բուլկի: Հացի առաքումը կատարվում է Արթիկի և Մարալիկի տարածաշրջաններում:
Ընկերությունում աշխատում է 3 մարդ, իսկ ներդրումային ծրագրի իրականացման դեպքում նախատեսվում է աշխատողների թիվը ավելացնել 10-15 հոգով:
Ծրագրի իրականացման համար պահանջվող ներդրումային գումարը կազմում է 12,000,000 ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ՝
Սեփականատեր՝ Ռոստոմ Միշայի Խաչատրյան
հեռ.՝ +374 77 22 22 45
էլ-փոստ՝ ggtaah@mail.ru
06.11.2018
«Կապսի Ձոր ռեզորթ» հանգստյան գոտու վերականգնում
Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է վերականգնել «Կապսի Ձոր ռեզորթ» ՍՊԸ-ի գործունեությունը՝ այս անգամ ծառայությունների նոր տեսականիով և ակտիվ հանգստի կազմակերպման արդիականացված կառույցներով և «Կապս ռեզորթ» անվանափոխությամբ։
Հանգստյան գոտին ունի մոտ 2 հա տարածք, որտեղ բացի հյուրանոցային տարածքից, առկա են նաև անասնագոմ, արհեստական լճակ, շոգեբաղնիք, անտառ և տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրը կարելի է յուրովի օգտագործել՝ մատուցելով նոր ծառայություններ։
Ըստ ծրագրի, ընդհանուր կապիտալի շահութաբերությունը կազմում է 26.1 %, իսկ ծրագրի հետգնման ժամկետը նախատեսված է 6 ամիս:
Ծրագրի իրականացման դեպքում կբացվի 15 նոր աշխատատեղ, իսկ ծրագրի իրագործման համար պահանջվող ներդրումային գումարի չափը՝ ըստ ծրագրի, նախատեսված է 43 000 000 ՀՀ դրամ։
Կոնտակտային տվյալներ՝
Հասցե՝ Շիրակի մարզ, Մարմաշեն համայնք, Կապս բնակավայր
Սեփականատեր՝ Լյուդվիգ Սարգսյան
Հեռ.՝ +37493 00 70 02
06.11.2018
Կայուն զարգացման զբոսաշրջության «Բիզնես մոդել» Սարապատ համայնքում
Զբոսաշրջության զարգացմամբ նախատեսվում է Շիրակի մարզի Սարապատ համայնքում իրականացնել պիլոտային ծրագիր, որն իրենից կներկայացնի կայուն զբոսաշրջության զարգացման բիզնես մոդել և որի կիրառումը թույլ կտա համայնքին ստանալ եկամուտ, կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը եւ տեղաբնակների կրթմանն ու վերապատրաստմանը:
Ըստ ծրագրի Սարապատ համայնքի ընտրությունը կատարվել է ելնելով հետևյալից․ համայնքն ունի զարգացման մեծ ներուժ թե՜ բնակչության ու դրա երիտասարդ կազմի թե՜ որպես ձմեռային հանգստի գոտու կամ սպորտային համալիրի վերածվելու տեսանկյունից։ Սարապատ համայնքին մոտ է նաև հայտնի Թռչկանի ջրվեժը, որը զբոսաշրջիկների համար մեծ հետարարություն է ներկայացնում, և որն ունի մշտական ուշադրության ու վերահսկման կարիք։
Այսպիսով, առաջարկվում է Սարապատ համայնքում ստեղծել տուրիստական այցելությունների բիզնես կենտրոն: Ներդրումային ծրագիրն իրականացնելու է նոր ստեղծվող ձեռնարկության կողմից, որը հիմնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն՝ ելնելով իր կանոնադրական նպատակներից։
Ներդրումային նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 10 000 000 ՀՀ դրամ, որից 2 000 000 ՀՀ դրամը կազմակերպության ներդումն է: Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 7 աշխատատեղ:
Կոնտակտային տվյալներ՝
Անվանում՝ «Compass supportind group»
Սեփականատեր՝ Ղարիբ Հարությունյան
Հեռ.՝ +37493 97 29 93
Էլ-փոստ՝ gharutyunyan84@gmail.com
06.11.2018
Գյումրու մարզամշակութային կենտրոնի արդիականացում
Գյումրու մարզամշակութային կենտրոնը միակն է քաղաքում և մարզում, որն ունի պրոֆեսիոնալ համերգային դահլիճ՝ նախատեսված 650 հանդիսատեսի համար։ Դահլիճն ու կից կառույցներն ամբողջությամբ իրենց նպատակներին ծառայեցնելու համար անհրաժեշտ են տեխնիկայի արդիականացման, շինության վերանորոգման և գույքի թարմացման աշխատանքներ։
Իրականացվող ներդրումային աշխատանքների ընդհանուր գումարը՝ ըստ ծրագրի, կազմում է 130 մլն ՀՀ դրամ, որից սեփական ներդրման չափը կազմում է 30 մլն ՀՀ դրամ, իսկ հետգնման ժամկետը կազմում է 4.5 տարի:
Ներկայումս Գյումրու մարզամշակութային կենտրոնն ունի 18 աշխատակից, իսկ ներդրումային ծրագրի իրագործման դեպքում նրանց թիվը նախատեսվում է ավելացնել 15-20 աշխատակցով։
Կոնտակտային տվյալներ՝
Սեփականատեր՝ Հրաչիկ Ժորայի Խաչատրյան
Հասցե՝ ք. Գյումրի, Կուրղինյան 1, փկղ. 1
Հեռ.՝ +37498 18 56 77
06.11.2018
Ջաջուռի ածխահանքի վերագործարկում
«ԿԱՐԻՆ ԳԵՈ» ՓԲԸ-ն իր գործունեությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում: Ծրագրի նպատակն է վերականգնել Ջաջուռի ածխահանքի աշխատանքները: Ընկերության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Շիրակի մարզում և ընդհանրապես ՀՀ-ում Ջաջուռի ածխահանքը միակն է, որ ունի գորշ ածուխ:
Ընկերության կողմից նախատեսված Ջաջուռի ածխահանքի վերաթողարկման համար պահանջվող ամբողջ գումարը կազմում է 145 մլն ՀՀ դրամ, որից պետական աջակցության մասը կազմում է 100 մլն ՀՀ դրամ:
Աշխատողների թվաքանակը ծրագրի իրականացման դեպքում նախատեսվում է 5-ից հասցնել 20-ի: Ծրագրի հետգնման ժամանակաշրջանը 7 տարի է:
Կոնտակտային տվյալներ՝
Բաժնետերեր` Զարզանդ Գրիգորյան, Սուրիկ Այվազյան, Արա Գրիգորյան:
Տնօրեն` Զարզանդ Գրիգորյան
Հեռ.՝ +37494 11 18 56 , +37498 50 86 15
Էլ-փոստ՝ nersisyan62@list.ru
06.11.2018
Հնդկացորենի ցանքատարածությունների ընդլայնում Բավրա գյուղում
«Նոր հատիկ» մթերող, վերամշակող, իրացնող կոոպերատիվը՝ ըստ ծրագրի, գործելու է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ ENPARD ծրագրի շրջանակներում: Գործարանը նախատեսված է երեք մարզի՝ Շիրակ, Արագածոտն և Լոռու 28 կոոպերատիվի 430 անդամների համար:
Ծրագրի իրականացման դեպքում աշխատողների թվաքանակը նախատեսվում է, որ կկազմի 21 հոգի: Գործարանն ունի մոտ 5000 տոննա վերամշակման հզորություն, որի համար հարկավոր է առնվազն հնդկացորենի 5000-6000 հեկտար ցանքատարածության առկայություն:
Կոոպերատիվի համար բավարար աշխատանքային պայմաններ ապահովելու համար հարկավոր է գազիֆիկացնել գործարանը և ձեռք բերել ֆոտոսեպարատոր՝ ավելի մաքուր և մրցակից արտադրանք տալու համար: Ծրագրի իրագործման համար պահանջվող ներդրումային գումարը կազմում է 15 մլն ՀՀ դրամ, որից 5 մլն ՀՀ դրամը նախատեսված է գազիֆիկացման համար, իսկ 10 մլն ՀՀ դրամը՝ ֆոտոսեպերատորի: Սեփական ներդրումը կազմում է 1.5 մլն ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ՝
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
Հեռ.՝ +374312 4 90 00 124
Էլ-փոստ՝ shirak.tsragrer@mta.gov.am
06.11.2018
Մսամթերքի արտադրության ընդլայնում
Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը պլանավորում է մեծացնել արտադրության տարածքը, տեսականին ինչպես նաև շուկան, որի արդյունքում կստեղծվեն աշխատատեղեր, կավելանա շրջանառությունը, կմեծանա տեղական հումքի սպառումը և ազգաբնակչությանը կմատուցվի որակով և մատչելի արտադրանք: «Բելիսսիմո գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր գործունեությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում: Ընկերությունը շուրջ 7 տարի զբաղվում է մսամթերքի (սառեցված կիսաֆաբրիկատների և երշիկի) արտադրությամբ:
Ընկերության կողմից նախատեսված ֆիրմայի ընդլայնման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ամբողջ գումարը կազմում է 120մլն ՀՀ դրամ: Ծրագրի իրագործման համար ակնկալվող ներդրումային գումարի չափը կազմում է 60 մլն ՀՀ դրամ:
Աշխատողների թվաքանակը ընկերությունում կազմում է 7 հոգի, իսկ ներդրման արդյունքում սպասվում է աշխատատեղերի ավելացում 10-ով:
Կոնտակտային տվյալներ`
Սեփականատեր՝ Երվանդ Ջեյրանյան
Հասցե՝ Ք. Գյումրի Մազմանյան 242
Հեռ.՝ +37494 00 99 07
Էլ-փոստ՝ belissimo-group@mail.ru
06.11.2018
«Խելացի տուն» համակարգի արտադրություն
Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի նորաստեղծ, բայց բավականին փորձառու աշխատակազմ ունեցող կազմակերպություններից է, որը որոշակի ներդրում ունի երկրում կանաչ տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության և բնապահպանական գաղափարների ու տեղեկատվության տարածման, հետազոտման, կրթության ու մասնագետների վերապատրաստման, կանաչ տեխնոլոգիաների ներդրման ու տարածման գործում: «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն»-ը ներկայումս առաջարկում է «Խելացի տուն» համակարգի 2 փաթեթ՝ որոնցից յուրաքանչյուրն ունի հետևյալ գործառույթները՝
- «Խելացի տուն-1». ջեռուցման համակարգի կառավարում (ջեռուցում, օդափոխում), լուսավորության համակարգի կառավարում:
- «Խելացի տուն-2». ջեռուցման համակարգի կառավարում, անվտանգության համակարգի կառավարում, լուսավորության համակարգի կառավարում, կապի համակարգի կառավարում, հեռակառավարման համակարգի ապահովում:
Հիմնադրամում ներկայումս աշխատում է 4 մարդ, իսկ ներդրումից հետո աշխատողների թվաքանակը նախատեսվում է հասցնել 8-ի:
Ներդրումների հետգնման ժամկետը կազմում է 2.5 տարի:
Ծրագրի իրագործման համար կազմակերպությունը ակնկալում է ներդրում 20,000,000 ՀՀ դրամ գումարի չափով:
Կոնտակտային տվյալներ՝
Հասցե՝ քաղաք Գյումրի, Կարեն Դեմիրճյան փողոց, 3-րդ նրբանցք, 14 տուն
Հեռ.՝ +37477 99 34 77
Էլ-փոստ՝ greentech.arm@gmail.com
06.11.2018
«Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության ընդլայնում
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի կողմից: Ըստ ծրագրի ընդլայնվելու է «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը, որը գործում է 2010 թվականից: Ծրագրով նախատեսվում է ընդլայնել մատուցվող ծառայությունները, բարելավել մատուցվող ծառայությունների որակ: Ծրագրի շրջանակներում կառուցվելու է Նոյի տապանը հիշեցնող կառույց, որտեղ այցելուները կարող են ըմպել գինի և հանդիպել Նոյի կերպարը մարմնավորող դերասանի հետ:
Սոցիալական ձեռնարկությունում աշխատատողների թիվը կազմում է 9, ծրագրի իրականացումից հետո աշխատողների թվաքանակը կհասնի 21-ի։
Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 35 000 000 ՀՀ դրամ, որից 10 000 000 ՀՀ դրամն կներդրվի «Մաչանենց տուրիզմ և արտ» ձեռնակության կողմից:
Կոնտակտային տվյալներ՝
Նարինե Մուրադյան
հեռ.՝+374 93 78 16 89
էլ-փոտս՝ n.muradyan@mta.am
06.11.2018
Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնի գործունեության ընդլայնում
Ծրագրով նախատեսվում է ընդլայնել Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում՝ «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնի գործունեությունը: Կենտրոնը գործում է 2016 թվականի նոյեմբերից և այստեղ մասնագիտական գիտելիքներ են ստացել շուրջ 250 պատանի և երիտասարդ։ Ըստ ծրագրի նախատեսվում է Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնում իրականացնել ժամանակի պահանջների համապատասխան ծրագրավորման լեզուների՝ JAVA/Android, Swift/Xcode, Python, JavaScript/JQERY, PHP և MySql, HTML/CSS/Bootstap ուսուցանում։ Կենտրոնի համալրումը համապատասխան նյութատեխնիկական բազայով և մասնագետներով հնարավորություն կտա պատրաստել ՏՏ ոլորտի որակյալ մասնագետներ, որոնք պահանջված կլինեն ոչ միայն հայկական, այլև միջազգային շուկայում։ Ինովացիոն կենտրոնում կրթությունը անվճար է։
Ներկայումս կենտրոնում աշխատում է 6 հոգի, ծրագրի իրականացման արդյունքում աշխատատեղերը կավելանան ևս 7-ով:
Ծրագրի իրականացման համար պահանջվում է 13 250 000 ՀՀ դրամ:
Կոնտակտային տվյալներ՝
Գրիգոր Բաբախանյան
հեռ.՝ +374 93 69 91 36
էլ-փոստ՝ grigcross@gmail.com





