Հարթակի մասին
Հարթակը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:
Բացի այդ, հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար:
Սույն հարթակի միջոցով յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարար հնարավորություն կունենա իր բիզնեսը ստեղծելու, վերագործարկելու, ընդլայնելու համար ներգրավել ֆինանսական միջոցներ, տեղեկանալ բիզնես գործունեության համար տրամադրվող պետական աջակցության գործող գործիքակազմի մասին:
Բացի այդ, հարթակում ներդրումային համաժողովների, մասնավորապես, <<Իմ քայլը հանուն մարզի>> մարզային համաժողովների շրջանակներում ներկայացվող ծրագրերի ներկայացումը և պարբերական թարմացումը կապահովի ացկացվող համաժողովների շարունակական արդյունքը երկարաժամկետ հեռանկարում: