Մենյու

Պետական ծրագեր


Փողոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ

ՀՀ Արագածոտնի մարզ Թալին համայնքի փողոցների ասֆալտապատում, ընդհանուր արժեքը 21,0 մլն ՀՀ դրամ, ՀՀ պետ բյուջեի համաֆինանսավորման չափը՝  8․4 մլն ՀՀ դրամ


ՀՀ մարզերի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրեր

2018 թվականին ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 3 657 9943 հազ դրամ՝ 192 ծրագրերի իրականացման նպատակով։ Նշված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ հաշվի առնելով համապատասխան ոլորտում վերջինիս ունեցած երկար տարիների կուտակած փորձը։

Հատկացված գումարները հիմնականում ուղղվել են դպրոցների ջեռուցման և հիմնանորոգման, բազմաբնակարան շենքերի տանիքների և վերելակների վերանորոգման, ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման ցանցերի բարեկարգման, վերակառուցման և  այլ աշխատանքների իրականացման համար։

 Ընդ որում, ի տարբերություն նախորդ տարիներում իրականացված ծրագրերի՝ այս անգամ ծրագրերն իրականացվում են համայնքների կողմից ձեռք բերված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Նշվածից բացի, մի շարք համայնքների կողմից ծրագրերի իրականացման համար կատարվել են նաև համապատասխան չափով համաֆինանսավորումներ՝ կախված համայնքային բյուջեի հնարավորություններից։

Ներկայումս ավարտվել են թվով 20 ծրագրերի շինարարական աշխատանքները, 45-ը՝ ընթացքի մեջ են։



  •  



Միացեք մեզ
facebook twitter Youtube
location

ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

phone

(+374)  11 526918

Job time

Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից-ուրբաթ, 9:00-18:00

e-mail

info@regions4growth.am

ներդրումային ծրագրերի հարթակ Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2019